Այս եւ նման բանաստեղծութիւնների մէջ տեսնում ենք մարդու եւ տիեզերքի սերտ կապը:Ա՛յն՝ տիեզերական հոգու հրդեհն է իմ մէջ բռնկում եւ Անհունի խորին վիշտն է իմ աղմկում եւ հեղեղ արցունքը մարգարիտ կաթիլներ թառած թափւում աչքիցս… մարդը երկնքի սիրած որդին է, նա աստղերի ընկերն է, նրանց էակիցը, նրանց մի շողը, բայց զգացող ու երազող։
Տասը տարուայ թափառումներից յետոյ՝ վշտաբեկ ու դարտոտ, կորցրած բոլոր փարոսները, բանաստեղծը նորից մտնոսմ է այդ տրամադրոսթեան դռներից, որտեղից դուրս էր եկել սիրելու եւ սիրուելու, բարիք գործելու, մոռացած որ՝
Սէրը անկումն է մեր աստուածութեան,
Շրջմոլիկ հուրը կրքերի ճահճի…
|
|
Եւ ահա, անշուշտ մի լուռ գիշեր, ականջը կախած իր հոգու գաղտնարաններին, յանկարծ, կարծես կայծակի լուսով լուսաւորւում է նրա մթագնած, «ծանրացած» հոգին: Այդ լայն յայտնութիւնն է, որ ունեցել են շատ մահկանացուներ, որոնք սիրել են լռութեան մէջ ականջ դնել իրանց ներսի եւ դրսի Աստծուն, որ նոյն է եւ մի:
…Եւ ես զգում եմ.— ահա՛ տեսնում եմ
Ողջ տիեզերքը մի մեծ անհուն զանգ
Եւ հոգիս նրա լեզուակը վսեմ…
|
|
Կապը եւ կոչումը գտնուած է: Ի՜նչ վեհ եւ բովանդակիչ ըմբըռնում. տիեզերքը մի զանգ է ահագին եւ մարդը լեզու նրա մէջ… եթէ լեզուակ, ապա՝ ոչ թէ լռելու, այլ հնչելու համար. մարդու հետախոյզ հոգին պետք է ձայներ հանի տիեզերական գանգի պատերին դիպչելով եւ ականջ դնի նրանց ղօղանջին.
Եւ հրաշքներով,վեհ լռութեան մէջ,
Տիեզերքն անչափ՝ խո՛ր ղօղանջոսմ է
Երգն անհունութեան եւ յաւերժութեան,
Եւ ճշմարտութեան, եւ գեղեցկութեան:
|
|
Ի՜նչ անսահման խորութիւն եւ գեղեցկութիւն… Մօտեցի՛ր դո՛ւ, ստորաքարշ որդի մարդկային, մտի՛ր այս յաւիտենական ներդաշնակութեան ոլորտը, դո՛ւ, որ առօրեայ հոգսերում մոռացել ես քո Հայրենիքն ու Ծնողին, ականջ դիր այս վեհ ձայներին… Տե՛ս, մի՞թէ հրաշք չէ մեր շուրջը սաւառնող ամէն երեւոյթ. այս սիրուն մանուկը, այն չքնաղ ծաղիկը, այս մռայլ ժայռը, այն ծեր գետակը,