Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ոչ մեկու մի կը խնայեր, իբրև կատաղի հրեշ ամենայն ինչ կը լափեր. այս մրցումեն, այս խառնաշփոթութենեն, արյունեն ու հուրեն դուրս ելավ հասարակապետությունն. Գաղղիան ազատ էր։

Հավատարիմ մնացի ընտանեկան ժառանգությանս՝ այսինքն Մեծն Նապոլեոնի հիշատակին։ Անցյալ և ներկա դարուս իբրև մեծ երևույթը կը նկատեմ կայսրը, որ հասարակապետության վրա կոխելով արքունական աստիճաններեն վեր ելավ։ Անիշխանության մեջ գտավ Գաղղիան. կազմակերպեց զայն, օրենք տվավ, հաղթանակե հաղթանակ տարավ, բարձրությանց գագաթն հասուց, հուսկ հետո թշվառությանց զուբին մեջ թոթափելու համար զայն։ Նույնիսկ այն ժողովուրդներն զորս անգոսնած էր երբեմն, իրենց թագավորներուն առաջնորդությամբ հաղթական պտույտ մ'ըրին Գաղղիո մեջ։ Կայսրությունն օտար ձեռքերե ճնշված՝ օրհասական ճիչն արձակեց. նույնպես և Նապոլեոն օտար ճնշման ներքև հոգզույն վերջին հրաժեշտը տվավ։

Նապոլեոն թեև սխալմունքներ ըրավ, այսուհանդերձ մեծ պիտի մնա, և դարն՝ որ ծնունդ տվավ անոր, իրավամբ պիտի փառավորվի։ Նապոլեոն յուր հաջողությունն ու բարձրությունը կը պարտի հեղափոխության, յուր հանճարույն, անխոնջ աշխատությանն, կորովամտությանն և դեպքերուն։ Իսկ յուր սխալմունքն ծնունդ են մարդկային բնության, փառամոլությանը՝ զոր հաջողությունն իբրև հրեշ մ'աճեցուց, և զայն ամենայն եղելությանց որք իրեն դեմ դավաճանեցան։ Կը զարմանամ Նապոլեոնի վրա, կը սիրեմ հասարակապետություն․ երկու անգամ արյան և անիշխանության մեջեն ելավ այն, և երկու անգամ երկու Նապոլեոններե փճացավ՝ Մեծեն և Փոքրեն, որք իրենց երկաթյա ձեռամբ խեղդեցին մտաց և գործոց ազատությունը։

Ութ տարիներ անցան Սետանի նսեմ օրեն ի վեր։ Ես բնավ չմասնակցեցա քաղաքական կենաց։ Այսօր պանծալով կը տեսնեմ թե հասարակապետությունն կը հա ստատվի Գաղղիո մեջ. կը տեսնեմ Գաղղիո վերականգնումը նոր կենսական ուժով զորացած․ կը տեսնեմ անոր զարգանալն, և կը հրճվիմ երբ

82