Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


սեղանավորաց ազնվականությունը կը գոյացնեին՝ Ամիրայի տիտղոսով մկրտվելով։

Այս Ամիրաները բռնավորաց դաս մի կը կազմեին որոնց կամքերն օրենք Էին, և որոշումները՝ վճիռ, ներքին ընտանեկան կենաց ինչպես և ազգային գործոց մեջ։ Անիրավություն, բռնարարություն, կողոպուտ, ըստ հարկին զամեն ինչ կը գործեին իրենց ազդեցությունն գործադրելու և կամ հարստությունն ավելցնելու մտոք։ Ժամանակին ոգին զայս կը պահանջեր գուցե: Բայց ինչպես ամեն բռնավորները նույնպես և Ամիրաներն ազգին շահերուն ի նպաստ կր գործեին երբ իրենց անձնական շահուց և կամ կառավարության օրինաց վնասելու երկյուղ չկար, որով իրենց ամիրայական իշխանության ազդեցություն առավել ևս կը հաստատվեր։ Ամենախոնարհ վիճակի մարդր կրնար մինչև ամիրայության հասնիլ սեղանավորության շնորհիվ: Եվ ով որ Ամիրայի թոռն էր բավական հին ազնվականության դասուց վրա մանավանդ բացարձակ առավելություն ստանալ: Այս էր իրաց վիճակը գրեթե կես դար առաջ:

Բայց ժամանակը քայլեց, դեպքերը փոխվեցան, գիշերվան մռայլը մասամբ փարատեցավ, մտքերը բավական լուսավորվեցան, քաղաքականությունն ուրիշ կերպարանք մ՚ առավ, հայերը կոչվեցան տերության պաշտոնատարության ի փոխարեն իրենց ավանդական հավատարմության խալիֆաներուն նկատմամբ: Վերջացավ սեղանավորաց պաշտոնը, մեռավ ամիրայությունը, ասոր հաջորդեց ազնվականությունը՝ այսինքն տերության պաշտոններից ազնվականությունը, որուն հետ կը մրցի՝ ազդեցության մասին, հարուստ վաճառականաց խումբը: Իսկ երրորդ դաս մ՚ ալ՝ այսինքն ուսումնականացը, մասնավոր էությամբ կը հանդիսանա մյուս երկու կարգերուն մոտ: Պաշտոնի, ոսկվո և լուսո կռիվն է այդ: Ոչ-պաշտոնեությունը՝ հպատակություն է, հարստությունը՝ անկախություն, և գիտությունը՝ հառաջադիմություն, այսինքն ապագան:

Ուստի ուսումնականաց դասը թեև ինքն յուր ույժը կը կրե