Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

յուր հանճարը պիտի զարգացներ ու Սիրանույշին ընկերական վիճակին բարձրության պիտի հասցներ զինքը, քանի որ հանճարն ամեն բարձրությանց հավասար է։ Սիրտը կը բաբախեր ուժգին, բոլոր մարմնովը կը դողար, երևակայությունը վառված ինքզինքեն դուրս ելած էր։ Բայց երբ առաջին ավյունալից ազդեցությունն անցավ, հայնժամ կայնեցավ, ակնարկ մի նետեց չորս կողմը, ու այդ օտար երկրին մեջ զանձն յուր մենիկ և անծանոթ տեսնելով, տխրեցավ ու արձանացավ։ Հանկարծ հիշեց թե հանձնարարական նամակ մ՞ուներ բարեկամի մի կողմանե ուղղյալ առ ծեր իտալացի երգեցող մի։ Ձեռքը կուրծքին տարավ, գրպանը խառնեց ու անկե նամակ մի հանելով վրայի հասցեն կարդաց, ու անոր շնորհիվ անցորդաց դիմելով, իտալական լեզվին գիտությամբը հաջողեցավ գտնելու երգեցողին տունը, որ Հռովմա համեստ փողոցի մի մեջ էր: Դռնապանին հարցուց Երվանդ թե Պ. Լեոնարտոն հոն կը բնակեր. և իմանալով անկե թե տան երրորդ հարկը կը բնակեր երգեցողը, ուղղվեցավ դեպի հոն, ու գոց դռան մի վրա Պ. Լեոնարտոյի անունը կարդալով, զանգակր քաշեց. դուռը բացավ գեղեցիկ երիաասարդուհի մի, հարցնելով անոր թե զո՞վ էր խնդրածը, ամենայն քաղաքավարությամբ։

- Պ. Լեոնարտոյի համար հանձնարարական նամակ մ՚ունիմ,— ըսավ երիտասարդը.— արդյո՞ք կը հաճի ընդունել զիս։

- Բարեհաճեցեք ներս մտնել, պարո՛ն։

- Շնորհակալ եմ, օրիո՛րդ։

Առաջնորդվեցավ Երվանդ դեպի պարզ բայց մաքուր սենյակ մի, որուն որմերեն կախված էին քանի մի յուղաներկ պատկերներ. մեկ անկյուն բիանո մի կար որուն վրա գեղեցիկ շփոթությամբ երաժշտական տետրակներ կը վխտային։ Քանի մի թիկնաթոռներ, բազմոցներ, մեծկակ սեղան մի որուն վրա թուղթեր ցիր ու ցան էին, կաղամար մի անոնց մեջ տեղ, համեստ դրքատուն մի, ահա բոլոր զարդերն այդ սենյակին, որ առավել աշխատության սրահի կը նմաներ քան թե ընդունելության։

Մինչ Երվանդ հետազոտող նայվածք մի յուր շուրջը կարձակեր, հանկարծ շնորհադեմ ծերունի մի սենյակեն ներս