Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մ՚էր որուն հոգին ազատության ու գեղարվեստին սիրով սնած էր։ Նա նկարչությանը կը հետևեր այն մեծ խանդիվ որ կազդե հաջողելու ապահովությունը։ Երբ Վիրճինիո իմացավ երիտասարդին դիտավորությունը Հռովմա մեջ պատկերահանություն սորվելու, ճաշակի նմանությունն առավել զգալի ըրավ իտալացի երիտասարդին սրտին մեջ այն համակրությունը որ Երվանդին վարքն ու խոսակցությունը ազղած էին արդեն։ Խոստացավ անոր ամեն պարագայի մեջ օգնել, և անմիջապես զինքն առաջնորդելով այն մեծ քաղքին փողոցաց մեջ, ջանաց հարմար բնակության տեղ մի գտնել, և հայթայթել ամեն պետքերը որք անծանոթ տեղի մեջ զգալի կըլլան օտարականի մի համար։ Անկեղծ բարեկամության կայծը վառված էր երկու եբիտասարդաց սրտին մեջ՝ կայծ զոր ժամանակը պիտի արծարծեր։ Սակայն թողունք առ այժմ իտալացի ընտանյաց հետ առավել ևս ծանոթանալու հոգը՝ Երվանդով զբաղելու և Հռովմա երկրեն կրած այլ և այլ ազդեցությունները նկարագրելու համար։

Վիրճինիո յուր նոր բարեկամին ուղեկցելով՝ ցույց տվավ անոր անմահ քաղաքին նկարչական հրաշալիքներն ու երևելի շենքերը։ Երվանդին հիացումն ի տես անհամար սքանչելյաց խիստ սաստիկ եղավ ու բորբոքյալ երևակայությունը առավել ևս արծարծելով, խանդին ու սրտին բուռն ազդեցության ներքև հետևյալ նամակն ուղղեց առ Սիրանույշ քանի մ՚օր ետքը։

ԳԼՈԻԽ Թ.

Սիրեցյալդ իմ Սիրանույշ.

Ավելորդ է նկարագրել քեզ մեր բաժանում են կրած դառնությունս: Զգացածեդ կրնաս դատել և իմ զգացածս։ Այնչափ երջանիկ տարիներ քեզի հետ ապրեցա և ահա անողոք հարկը կը բաժնե զմեզ։ Բաժանո՜ւմն… ի՜նչ սոսկալի բառ: Այդ բառը հինքն կը պարունակե հոգվույն աղետալի ճիչը, գոհունակության մութ քողի ներքև ծածկվիլը կը հայտնե, և սրտին կարոտին հսկայանալը։ Բաժանումն… այսիքն բաղձանք, երազ, կամք որք կը փշրվին սև անկարելավույն դեմ հեղձամղձուկ հառաչ մ՚արձակելով։