Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


մեկ կամ երկու օր չէր այցելեր մեզ, հուսահատ նայվածքս ու բերանս բողոք կը բառնային իրեն դեմ։ Նա գթության լուման կը շնորհեր ինձ, մինչ ես սիրո նվերը կը կարծեի զայդ, ավաղ։ Եթե հանցավոր մի կա, ես եմ, հայր։ Եթե կուզես զիս պատժել՝ ահավասիկ եմ, պատուհասե զիս Երվանդին տեսութենեն զրկելով իմ վերջին վայրկյաններս։

Ճալիա՞ս, ոչինչ կրնամ մերժել քեզ։

Նույն իսկ զԵրվանդ սիրելու խոստումը կընե՞ս ինձ։

Պիտի ջանամ, որդյա՛կդ իմ անուշ։ Ո՜հ, ինչո՞ւ ես քեզ հետ չեմ մեռնիր։ Դու էիր մութ օրերուս լույսը. դու էիր Լուքրեցիայիս կենդանի պատկերը, դու էիր վերջապես իմ էությունս։ Ո՜հ, Ճուլիա՛ս, ո՜վ պիտի սիրե զիս իբր զքեզ։

Նույն միջոցին Վիրճինիոն սենեկեն ներս կր մտներ։

-Ահա՛, հա՛յր,- մնչեց Ճուլիան,— սա պիտի սիրե զքեզ կրկին սիրով։

Եվ ապա եղբորը դառնալով ըսավ.

—«Վիրճինիո՛, իբրև սուրբ ավանդ մեռյալի մի՝ ընդունե հորս ալևորությունը ու գթով խնամե զայն ինչպես ես պիտի խնամեի։

— Քույր իմ, կրնա՞ս տարակուսիլ արդյոք։

— Ուրիշ բան մ՚ալ, եղբա՛յրս, պիտի խնդրեմ քեզմե։ Գնա փութով իմացու Երվանդին թե հրաժեշտի վերջին ողջույնը կուզեմ տալ իրեն։ Ա՛ռ զինքն և հոս բեր շուտ. գուցե աչերս գոցվին առանց զինքը տեսնելու։

Վիրճինիոն գնաց իմացուց Երվանդի հիվանդին անհույս վիճակն ու անոր բաղձանքը զինքը վերջին անգամ մի տեսնելու։ Երվանդ իբր թե քունեն արթննալով՝ հիշեց վերստին զտարաբախտ Ճուլիան։ Անոր մոտալուտ վտանգին լուրն յուր թմբած էությունը ցնցեց. հուզվեց նա, կարեկցությունն արթնացավ հոգվույն մեջ, խիղճը խայթվեցավ, արտորնոք մեկնեցավ յուր տունեն, ու հասավ Ճուլիայի սենյակն՝ ուր անկողնու վրա տարածված էր մահատիպ մարմինը հյուծյալ կուսին։

Երբ զիրար տեսան երկու թշվառները՝ իրարու զարհուրելի այլակերպության վրա զարմացան։ Ճուլիան զգաց թե կը նվաղեր չափազանց հուզմունքեն զոր կը պատճառեր Երվանդին ներկայությունը։ Դժբախտ երիտասարդն ի խոր ցավ համակյալ՝