Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


յուր արտասվաց հոսումն անկարող էր արգիլելու։ Հոն կուսին վրա կուլար ինչպես և չուր վշտին․ երկու ցավ ի մի ձուլած էին

—Երվանդ,— ըսավ վերջապես Ճուլիա, հազիվ իմանալի ձայնիվ և բազմիցս խոսքերն ընդհատելով,— տեսա զքեզ ու կրնամ հանգիստ մեռնիլ։ Խիղճ մ՚ըներ բնավ մահվանս վրայոք, վասնզի դու եղբայր մ՚էիր ինձ համար պարզապես. և եթե ես առավելն ուզեցի առանց զայդ ստանալու՝ հանցանքն ոչ քուկդ էր և ոչ ալ իմս, զի մրցեցեա զիս նվաճող զգացմանս դեմ առանց սակայն հաջողելու։ Ես կը մեռնիմ ու կը հանձնեմ քեզ հայրս․ իմ թողած դատարկությունս գթովդ լրացուր։ Այսուհետև ազատ է խիղճդ, զի երկյուղ չես կրեր ուրիշի մի հիշատակին անհավատարիմ ըլլալու։ Իսկ իմ հիշատակս միության հոդ մի թող համարվի ձեր երեքին մեջ։

Համբուրեց հայրն ու եղբայրը, Երվանդին ձեռքը բռնեց սրտին տարավ, որ անոր աչաց մեջ նայելով վերջին շունչն ավանդեց։

Լեոնարտոյի անզուսպ հուսահատությունն աղջկանը ցուրտ մարմնույն առջև լռության կը դատապարտեր երկու երիտասարդաց լեզուները։

Մխիթարիչ բառերը հեգնություն կը թվին մեծ սգո։


ԳԼՈՒԽ Լ․

Վարդագույն թափանցիկ բեհեզով վարագուրյալ օրորոցի մեջ մսոտ, ճերմակ էակ մի կը ննջեր, մինչ շնորհալի մանկամարդ մի օրորոցին վրա ծռած՝ ննջող էակին կը նայեր այն աննման ժպտով որ մոր մի շրթանց վրա կուրվագրի երբ մանկանն կը ժպտի։ Մանկամարդը Զարուհին էր որ յուր եռամսյա ուստեր քնույն վրա կը հսկեր անհուն գորովով։

Մանկիկը մարդկային կոկոն մ՚է որ հինքն ունի անմեղության բույրը։ Մանկիկն երկնային հոգի մ՚է որ կենաց սեմոց վրա մայրենի գոգն ունի իբր ապաստան։ Այն գեղաբույր շունչը, այն փոքրիկ հոգին որ մերթ կը ժպտի ի նինջ, և մերթ շուրթերը լալու կը պատրաստե․ որ կամք չունի, որ համայն տկարություն է, որ նեցուկի ու սիրո կը կարոտի, այն էակն