Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարուհվույն: Անոր համեստ հարկին ներքև կարծես թե մխիթարություն կը գտնար, այնչափ ամեն ինչ գոհունակության մթնոլորտով շրջապատված էր, մանավանդ քանի որ նորեկ այցելուն խինդ կը սփռեր շուրջը, ու Զարուհին առավել սրտագրավ խաղեր կը հնարեր յուր մանկանն երգելու համար։

Երբ Սիրանույշ տեսավ փոքրիկ էակն. «Ո՜հ, ըսավ, որչա՜փ Երվանդին կը նմանի, ի՜նչ զմայլելի է»։

Ու տղան բազկացը մեջ առնելով սրտին վրա սեղմեց ուժգին, և աչերեն արտասուք մի գլորելով անմեղ էակին կարմիր երեսին վրա անկավ։ Կը նայեր նա մանկան անհագարար, կը խոսեր անոր աղու ձայնիվ, և հոգին ցնծալով կը մաշեր այնպիսի մեծ նմանություն մի հաստատելով ընդ մեջ Երվանդին և անոր քեռորդվույն։

Սիրանույշ կր դիտեր այդ անպաճույճ հարկն որ հակապատկեր մի կը ներկայացներ յուր ճոխ ապարանին հետ, ինչպես և յուր տառապալից կյանքն այդ համեստ տանն բնակչաց հետ։ Այո, կը դիտեր, կը տխրեր, ու բոլոր ցավն հինքն կամփոփեր։ Չէր ուզեր Զարուհվույն փափուկ սիրտը վշտացնել յուր հուսահատությունն անոր աչացն առջև պատկերացնելով, թեև Սիրանույշին մանկության ու երիտասարդության ընկերուհին լռելյայն կողբար անոր նսեհ բախտին վրա։

Վշտահար մանկամարդն մեկնեցավ Զարուհվույն տունեն ի խոր ցավ համակյալ, և վերադարձավ հայրենի հարկը։ Կայնեցավ պարտեզին մեջ, դիտեց վայրն այն ուր գիշեր մի անխախտ հավատարմության խոստումն ըրավ Երվանդին․ անցյալ հիշատակները բուռն զորությամբ արթնցան հոգվույն մեջ, տարօրինակ սրտնեղություն մի տիրեց վրան. կը կարծեր թե սիրտը պիտի պայթեր, և կզգար թե անկարող պիտի ըլլար հոգվույն դառն վիճակր քողարկելու մորմեն։ Կուզեր առանձնությանը մեջ թաղվիլ, ու հոն ազատ ընթացք մի թողլով յուր արտասվաց զինքը ճնշող բեռը թեթևցնել։ Ուստի որոշեց անմիջապես յուր տունը վերադառնալ ստիպողական շինծու պատճառ մ՚առարկելով, և մեկնելու դիտավորությունը գործադրեց հակառակ տիկին Հայնուռի թախանձանաց։

Ութ օր Սիրանույշ կեցած էր հորը տունը, և Պ. Դարեհյան երկու անգամ միայն գնացած էր յուր տիկինը տեսնելու։ Պ.