Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տե՛ս, ես որչա՜փ տարբեր կերպիվ վարվեցա. ոչ չռեցի, ոչ շվարեցա, և ոչ ալ աղաչեցի, զի ճշմարտությունը խոնարհիլ չգիտեր, այլ միշտ բարձրահոն կը կանգնի։

Դարեհյան ապըած լուռ կը կենար կնոջը սեգ խոսքերը լսելով։ Կարծես թե Սիրանույշ թագուհի մ՚էր, և ինքը անոր հպատակը։ Բայց անոր իշխող ազդեցութենեն ազատելով ուզեց վերստին հարձակողական ձև մ՚առնուլ և հարցուց անոր.

— Դու ուրեմն կը համարձակիս հայտնելու թե զԵրվանդ սիրելու պիտի շարունակես։

— Այո՛, հոգվույս ամենայն զորությամբ, և սիրո ամենայն սբրությամբ։

— Բայց ես կիմացնեմ քեզ որ թույլ չեմ տար որ զինքն ընդունիս. և եթե հակառակ կամացս վարվիս բնավ ներում չես ստանար ինձմե։

— Ես ներումն չեմ հայցեր երբեք. արժանապատվությունս և անարատ վարմունքս պետք չունին ներման։

— Սակայն ո՞վ կապահովե զիս թե դու իմ կամացս դեմ չպիտի գործես։

— Ե՛ս։

— Եվ ո՞վ կերաշխավորե ինձ քեզի համար։

— Իմ պատիվս, և նույնիսկ Երվանդին համար ունեցած հարգանքս։

— Ուրեմն չպիտի՞ տեսնես զենքը:

— Այսինքն հոս զինքը չեմ ընդունիր. իսկ եթե պատահմամբ հանդիպիմ իրեն զայդ կիմացնեմ քեզ։ Միայն թե պայման մի կը դնեմ․ եթե մահս մոտենա պիտի պահանջեմ զինքը վերջին անգամ տեսցնել, գիտցած եղիր։

Դարեհյան կը զարմանար ևս քան զևս այդպիսի հանդուգն մեծանձնության վրա որուն գաղափարն իսկ չուներ։ Եվ ճնշելով հոգվո այդ բարձրութենեն որ իրեն դեմ անվեհեր կը մաքառեր, կը պատրաստվեր ծովեզերյա տանը վերադառնալու՝ երբ Սիրանույշ ըսավ.

— Կիմացնեմ քեզ թե Երվանդի պիտի գրեմ անգամ մի՝ զինքը չընդունելու որոշումս իմացնելու համար իրեն։

Այսչափ հուզմունք, կիրք, ցասումն ոգեսպառ ըրած