Որչա՜փ ծանր էր աչդ պաշտոնը իրեն համար։ Մի՞թե կոչումն ուներ անընդհատ հալածելու զայն որ կը փափագեր կցորդել հոգվույն անբաժանելի կերպիվ։ Այո՛, կարտաքսեր զայն որ օր մի հառաջ իսկ յուր կյանքն ի վտանգ մատնած էր իրեն համար։ Եվ սակայն ի՞նչ զոհ չէր կատարեր կարենալ կոչելու համար «Երվա՛նդ, բոլոր օրերս քեզ կը նվիրեմ արհամարհելով ամեն վտանգ, զրկանք և չքավորություն»։ Բայց զայդ երազելն անհնարինը երազել էր, երանության անսահմանությունը բաղձալ էր թշվառության անդունդին մեջ։ Եվ արդ երկրորդ անգամ էր որ ինքը սահմանված էր յուր սիրելվույն հույսերը փշրելու, և անոր հոգին ջախջախելու։
Այս մտածությունները կարծես թե կյանքը հինքն կը կասեցնեին․ բայց խորհելով այն աղետից վրա որք կրնային հետևիլ, եթե հանկարծ Երվանդ վերստին ներկայանար իրմե լուր առնելու անզուսպ բաղձանքեն դրդյալ՝ ուզեց յուր անողոքելի որոշումն ժամ հառաջ իմացնել անոր։
Ճիգ մ՚ըրավ ուրեմն, ելավ յուր տեղեն, աչերն անկան այն ճերմակ զգեստին վրա որ յուր մտերմին արյամբն ներկյալ էր, առավ զայն, սրտին վրա սեղմեց, արյան կաթիլներն երկյուղածությամբ համբուրեց՝ իբր մարտիրոսի մ՚արյունը․ ուրիշ ճերմակ զգեստ մի հագավ առանց որևէ օգնական ձեռաց, զի չէր կամեր որ ոչ ոք վկա ըլլա յուր հոգվույն դառնության։ Նվաղուն քայլերով մոտեցավ զրա սեղանին, նստավ աթոռակի մի վրաճ ինչպես նստած էր երկու տարի հառաջ հրաժեշտի նամակը գրելու առթիվ։ Հեծկլտանք մի լսվեցավ, արտասուք մ՚անկավ․ դողդոջուն ձեռամբ առավ գրիչն ու շարադրեց նամակն առ Երվանդ։ Կարճ էր այն բայց հրո տառերով շարադրված։ Պահարանի մեջ դրավ թուղթը, հասցեն գրեց և երբ զայն հուղարկելու վայրկյանն հասավ զգաց թե քաջություն չուներ վերջին հարվածը տալու Երվանդին։ Աչերը դեպ երկինք ուղղելով․
- Տե՛ր աստված,— մնչեց,— այս կրկին զոհողությունս խիստ մեծ է սրտիս համար։
Մտացն առջև բերավ Երվանդի հուսահատություն իրմե արտաքսվելու լուրն առնելով՝ հոգին չարաչար կը մաշեր։ Նամակը սեղանին վրա նետեց, անկավ նստարանին վրա,