Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հսկա, թվեին վիթխարի պարիսպներ ընդ մեջ երկնից և երկրի։ Ահագին զրահավոր նավեր կարծես ծովուն պահապաններն էին։ Հոնկե մերթ ընդ մերթ կելներ ձայն մ՚իմացնելու համար թե հսկող աչք մ՚անքուն կը տքներ, և այդ ձայնն օդին ու ջուրին մեջեն ընթանալով, ու քանի մ՚արձագանք արթնցնելով կանհետանար անեզրության մեջ, իբրև հառաչ մի որ մտերիմ սրտի մեջ հիշատակ մի գրգռելեն վերջը կը նվաղի անդարձ։ Մինարեներն՝ օդին մեջ կանգուն, թվեին հսկա մատունք որք դեպ երկինք ուղղվելով՝ ջանադիր էին զԱստված մատնանիշ ընելու։

Կը հառաջանար միշտ նավակը զԵրվանդ մեղմիկ օրորելով։ Երիտասարդը սաստիկ զգացված էր օրվան դեպքերեն. զգացում և խորհուրդ զիրար կընդհարկանեին․ տրիփ, գոհունակություն, զայրույթ, կարոտ, իրարու խառնվելով քաոս մի կը ձևացնեին։

Բնության գեղեցկությունները սաստիկ կը ներգործեին յուր վրա և ամեն շրջակա նյութերու մեջ, ի վեր և ի վեր զՍիրանույշ կր նշմաբեր, զինքը վերստին տեսնելու անհագ կարոտեն ընկճելով։

Վստահ էր թե նա ամեն ինչ պիտի կարգադրեր անմեղությամբը զինյալ, և թե Դարեհյան կնոջմեն ընդունած բացատրություններեն գոհ ըլլալով և իրենց սուրբ հարաբերությանց վրա վստահանալով թույլ պիտի տար իրեն այցելությունները շարունակելու յուր սիրեցյալ Սիրանույշի։

Հույսն աղոտ լույսն է ի մութ զիշերի որ դերբուկ ճամփաներու մեջեն առ խարխափս զմեզ կառաջնորդե, իրերն ներկայելով ոչ ինչպես են իրոք, այլ ինչպես կը փափագեինք որ ըլլան։

Երվանդ կը կարծեր իրավունք ունենալ Սիրանույշի վրա յուր անցյալ հարաբերությամբն և սուրբ զգացման զորությամբը՝ հառանց հաշվելու թե ամուսնո սրտին մեջ՝ նույնիսկ անտարբեր ամուսնո, նախանձու և անձնասիրության ջիղ մի կա որ կը գրգռի նախանձորդի ներկայութենեն, և այդ ջիղը կը մղե զամուսինը բացարձակապես տիրելու այն առարկային զգացմանց վրա՝ թեև այդ առարկան նվիրական կամ սիրալի չըլլա իրեն։