և կարեկցության արժանի ձևով մի ողորմություն խնդրեց, որ հավաքած ստակովը կարողացավ մորը հաց մի բերելու։ Ախտաբեկ մայրը արտասվալից աչոք հացը ճաշակելով օրհնեց զյուր որդին որ կատարած գործին վրա հանչափս կուրախանար։
Բայց ողորմությամբ ապրիլն անկարելի էր անշուշտ ընտանյաց մի համար որ արժանապատվության զգացումն ուներ։ Ուստի հետևյալ օրը տիկին Պետրոս զյուր որդին կոչելով ըսավ. «Որդյակ, մուրալը նվաստ միջոց մ՚է ապրուստի։ Դուրս ելիր այսօր դարձյալ, ծառայությունդ մատո մանր մունր պարագայից մեջ, և ջանա մեր առօրյա հացը մատակարարելու մինչև Պ. Սարգսյանի գալուստը»։
Զարեհ մայրենի խորհրդոց հնազանդելով դեպ նավամատույց զնաց, որ շոգենավեն ելլողներեն թեթև բեռներ առնելով հաջողեցավ ընտանյացը հաց և քիչ մ՚ուտեստ մատակարարելու։ Նույնպես շարունակեց տղան քիչ մի ժամանակ և ամենայն գոհունակությամբ կատարեց յուր պաշտոնը։
Բայց անկիրթ գործակից տղայոց հանապազօրյա ընկերությանը Զարեհի բարուց ու վարուց նպաստավոր չէր կրնար ըլլալ անշուշտ: Զինքը մերթ նշաններով և մերթ խոսքերով կը գրգռեին: Ազնվամիտ տղան արհամարհեց նախ անկիրթ ցույցերը, բայց հետզհետե վարժելով այդ նվաստ արտահայտությանց, ինքը ևս ձևով և խոսքերով պատասխանեց, կռիվներ ծագեցան, զիրար ծեծեցին, օր մ՚ալ Զարեհ արյունթաթավ տուն վերադարձավ:
Խեղճ մայրը կը տեսներ յուր որդվույն կորուստը առանց կարենալու որևէ դարման մ՚ընել. կը տառապեր և կը հուսահատեր լռին։ Ոչ միայն զավկին ձևերն ու շարժումները փոխցած էին, այլ նույնիսկ յուր զգացումները, զի ոչ ևս ուներ այն եռանդն ընտանիքը սնուցանելու. գործածը ծանր կերևար իրեն։
Երկու ամիսներ բավեցին մատաղ մարդկային տունկի մի վնասելու. և գուցե անողորմաբար վճռված ըլլար անոր կորուստը եթե Պ. Սարգսյան առողջանալով վերջապես ժամանակին չհասներ զայն փրկելու համար։ Ցավելով իմացավ նա յուր բարեկամաց անհնարին վիճակը, ինչպես և մեծ տխրությամբ