Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեմ դնելու հանկարծահաս փոթորկին որ գրեթե անակնկալ կերպիվ զիրենք պաշարած էր, և հաջողելու համար եզերաց մոտենալու։ Երվանդ՝ ճանչնալով զսիրելին որ բազկատարած պատուհանեն դուրս կախված էր, մոռցավ ամեն վտանգ. ի՞նչ փույթ էր մահն իրեն երբ Սիրանույշի աչացն առջև և անոր համար կրնար մեռնիլ։ Ինքը յուր կողմանե «Սիրանո՛ւյշ» գոչեց հոգվույն ամենայն զորաթյամբը։ Բայց հոգվույն այդ անհնարին վանկը ծովային անդունդն ընկղմեց հառաջ քան Սիրանույշին հասնելու։

Ալետանջ նավակը հուսահատ կնոջ աչացն առջև էր՝ և սա ոչ օգնությանբ կրնար դիմել և ոչ ալ փրկարար ձեռք մի կարկառել անոր։ Հալ և մաշ եղավ ողորմելին մինչև վայրկյանն այն հորում վերջապես նավակն հաջողեցավ մերձենալու դյուրամատչելի եզերքի մի՝ ուր Երվանդ ամենայն դժվարությամբ կարողացավ ոտքն հողի վրա դնել։ Հոն կանգ առավ վայրիկ մի, երեսը դարձնելով տակավին դեպ յուր սիրելվույն տունն որ հեռվեն կը ներկայանար աչացը միայն։

Երբ Սիրանույշ ապահով ելավ թե Երվանդ ամեն վտանգե ազատ էր, պատուհանեն հեռացավ, ու նստարանին վրա իյնալով իբր հեղեղ դառն արտասուք թափեց։ Կը մտածեր թե Երվանդ յուր կյանքը կը զոհեր իրեն համար կրկին և կրկին անգամ և ինքը անոր փոխարեն զայն կը հալածեր անդադար։ Կուլար անմխիթար տարաբախտ կինը, և ոչ ոք արձագանք կուտար արտասվացը։ Յուր աղետիցն էին վկայք ամեն այն ծանրագին կարասիներն որք զինքը կը շրջապատեին. ցուրտ ոսկվույն վրայեն կը սահեր սրտին ջերմ արտոսրը։

ԳԼՈԻԽ ՀԶ.

Տասն ամիսե ի վեր Երվանդ վերադարձած էր Հռովմեն և տասն ամիսեն ի վեր բոլոր օրերը Սիրանույշի նվիրած էր։ Յենիքյոյի սենեկին մեջ կապրեր առանձին մերձավորությամբ տունն յուր պաշտելվույն։ Յուր ժամանակը կանցներ շուտ՝ երազելով, ծովուն վրա շրջելով երբ կարելի էր, քիչ մ՚ընթերցմամբ և նկարչությամբ. բայց ոչինչ կուսումնասիրեր հատուկ