Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչո՞ւ կուզես որ նվաստանամ այլոց հրամանատարության ներքև լինելով։

— Զայդ, չգիտեմ, դո՛ւստր իմ։

— Դիտե՛, մա՛յր, ամեն աստիճանի պաշտոններն պատասխանատվության մ՚ենթարկված են, նամանավանդ գործին կարևորության աստիճանին կը համապատասխանեն մարդկանց ստանձնած պատասխանատվությունքը։ Թագավորներեն անգամ համար կը պահանջվի կը տեսնես ուրեմն որ ոչ ուրեք կա կատարյալ անկախություն դիրքի։

— Բայց դու ինչպե՞ս կը խորհիս․ չե՞ս զգար որ եթե ընտանյաց մեջ դասատվության երթաս, աղախնո մ։աստիճանին պիտի իջնաս։

— Նախ, մա՛յր, ուսյալ միտք մի որ ուսմունք կը սովրեցնե, ոչ երբեք կը նվաստանա։

— Եվ սակայն քանինե՜րն կարհամարհեն զայն տրված թոշակն ի նկատի առնելով։

— Ինչ որ օրինավոր վարձատրություն մ՚է խղճամիտ աշխատության, պատվավոր է ամեն ժամանակ հաչս իմաստուն և լրջամիտ անձանց։ Իսկ բթամտաց դատողությունը կանգոսնեմ, մա՛յր։

— Եվ սակայն ամենքր իմաստուն չեն, և տկարամիտք կը կազմեն մարդկության ստվարագայն մասը։

— Ինչ որ խելացի անձանց հավանության և ծափահարության արժանի է, անմտաց հակակրության և թշնամանաց առարկա է ընդհանրապես։ Քանի որ կա՛մ առաջին կա՛մ երկրորդ տեսակ մարդկանց ջատագովության կա՛մ պարսավանաց պետք է վերջապես ենթարկվիլ, անտարակույս որ նախապատիվ կը համարիմ գովվիլ հառաջիններե և չհավնվիլ երկրորդներեն։

— Բայց չե՞ս մտածեր որ տունեդ դուրս այլուր բնակելովդ ընկերային վիճակդ կը խոնարհի, հետևապես՝ եթե հարկ է որ ազատորեն խոսիմ քեզ, անշուք ամուսնություն մի կրնաս երազել միայն։

— Մա՛յր, չեմ փափագիր ամուսնանալ ինձ ապագա մի ապահովելու համար միայն. ես կարող եմ աշխատությամբս թե՛ զքեզ և թե զիս ապրեցնել։ Այլ թույլ տուր ինձ հայտնել