Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/646

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ուրեմն,— ըսավ պ. Աբգարյան,— գնա՛, Ներսես, և նշանածդ հոս բեր, թող Աղավնիիս կամքը շուտ կատարվի։

Մեծ ստիպման հարկ չկար մղելու համար զՆերսես այդպիսի հանձնարարությամբ մի վաղ զբաղելու։ Ուստի մեկնեցավ որչափ կարելի էր ընդփույթ վերադառնալու խոստմամբ:

ԳԼՈԻԽ ԿԵ.

Ներսես ընթացավ վերստին ի տուն տիկին Հարթմանյանի և փութաց զամեն ինչ մանրամասնաբար հաղորդելու Արաքսիայի։ Օրիորդին ուրախության չափը լի էր կարծես։ Բայց հիշելով որ տիկին Հարթմանյան չէր ճանաչեր զերիտասարդը, խնդրեց որ ներկայացնե զինքն տիկնոջ, և Ներսես ոչ միայն ընդունեց այդ խիստ բնական առաջարկն, այլ մանավանդ հարկավոր համարեց զայն։

Տիկին Հարթմանյան գոհունակություն հայտնեց զՆերսես տեսնելով, և մեծ գովությամբ խոսեցավ Արաքսիայի վրայոք, ու բոլոր ուրախությունն հայտնեց հաջողությամբ պսակվելուն վրա օրիորդին սերը, զի կը հարեր, Արաքսիա թշվառագույն անձն եղած էր ինքը զինքն լքյալ կարծելով։

Ներսես յուր բոլոր շնորհակալիքը հայտնելեն վերջն այն համակբության համար զոր ցույց տված էր Արաքսիայի, հրաման խնդրեց տիկնոջմե ազատել զօրիորդն այն բարոյական երաշխավորութենեն զոր ստանձնած էր Սիսակի գործին մեջ և 300 ոսկի հանելով գրպանեն մատույց զանոնք տիկնոջ։

Ապա խնդրեց տան տիրուհիեն որ նույն վայրկենեն արձակե զԱրաքսիան, որպեսզի նա կարողանա պարապիլ մոտալուտ ամուսնության պատրաստությամբ։

Տիկինը գրկացը մեջ առնելով նշանած աղջիկը սրտին վրա սեղմեց, ըսելով.

— Բարեկամուհի՛ս, քեզ կը պարտիմ շատ մի սփոփիչ վայրկյաններ. քու բացակաչութչունդ ինձ համար դառն կորուստ մի պիտի լինի, բայց ես սիրով կը համակերպիմ այդ հարկին, բավ է որ դու երջանիկ լինիս։

Արաքսիա՝ յուր կողմանե եռանդագին շնորհակալությամբ hայտնեց երախտագիտությունն այն ամեն վայելած համակրանաց