Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է հարսանյացը համար։ Հարկ է ուրեմն բոլոր վիշտերս հոգվույս խորն ամփոփել որպեսզի և ոչ մեկ հայեցվածք մինչև հոն ժամանե․ հարկ է որ արյունթաթավ մեն մի կաթիլը փոխանակ դուրս ելնելու իբր սփոփանք՝ հետս ընկրկի սառելով, և սրտիս վրա առավել ծանրանալով կրկին տանջանոք պատառե զայն։ Երանի՜ անոնց որք աղատ են լալու և հառաչելու։ Արգիլյալ արտասուքն իբրև հրաբուխ կը ներգործե․ վա՜յ հրաշնչության, զի կյանք մի կը խորասուզի ավերակացն ներքև։


Տիկին Սիրա առ Մայտա

Խելքդ կորուսի՞ր արդյոք, Մայտա՛, կուզես անպատճառ անձդ չարչարել, շուքը մարմնացնել, և սիրտդ չի մեռած անոր թաղման հանդե՞սը կատարել։

Կ'ըմբռնեմ թե մատանվույդ կորուստը տխուր ազդեցություն մ'ըրած ըլլա վրադ, ոչ թե իբրև չարագուշակ ինչ նկատելով զայդ, այլ պարզապես սիրելի անձի հիշատակին խառնված ըլլալուն պատճառավ։ Եթե Տիգրանա միտքը նախապաշարմամբ լի չըլլար՝ գործելիքդ շատ կը դյուրանար ամենայն ինչ պատմելով իրեն անմիջապես։ Բայց նախապաշարմանց աղետալի ազդեցութենեն մեծագույն հանճարներն անգամ ազատ չի մնացին։ Նախապաշարմունք այն հրեշներն են զորս մարդիկ անձամբ ստեղծեցին իրենց բանականության դեմ մարտ մղելու, չարչարվելու և մոլորելու համար, բարի կամ չարագույժ նշաններ հետևցնելով ընդհանուր օրինաց բնական ընթացքեն։ Միևնույն դեպքերն ու նշաններն տարբեր հետևանք ունենալով՝ պատճառ մի չէ՞ր արդյոք նախապաշարյալ մտքերը բուժելու, երբ միշտ միևնույն պատճառը միևնույն պայմաններու մեջ, միևնույն հետևանքը կ'արտադրե։

Զոր օրինակ շատերը կորուսած են իրենց նշանտուքի կամ ամուսնության մատանին․ և սակայն իրենց երջանկությունը բնավ չէ խանգարված։ Համարելով թե մատանվո մի կորուստն աղետալից ըլլա, ուրեմն պետք է ենթադրել թե զայն անվտանգ

58