Էջ:Երկիրներ եւ մարդեր, Թորոս Թորանեան.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասում են էլի, շւստ բան են ասում. ո^վ չի գրում սիրոյ մասին։ Մի՜ անգամ են գրում։ Իմ սէրն էլ Մասիսն է։ Գրելու եմ հազար անգամ։

ճիշդ այդ պատճառով կըսեն, որ դուն կը շահագործես մեր ժողո­վուրդին զգացումները։

Ո՞վ ԺԴՐեւ Արար ատի մասին ու մի անգամից աւելի, անուն տուր։ Երբ իրենք են գրում դա շահագործում չի, բայց երբ Շիրազն է գրում, դա կոչւում է շահագործում։

Իսկ ես ասում եմ, ունէի հինգ որդի, գնացին կռուի։ Չորսը վերա­դարձան կռոլից, մէկը մնաց գերի։ Հիմի ասա, ես ո՜*ւմ երգեմ ու երագեմ աւելի, վերադարձողների^ն, թէ գերի մնացողին։ Իմ Արարատը գերի է մնացել, Արարատին պիտի երգեմ, պիտի երգեմ այնքան, որ նա վերա­դառնալ Արագածիս նման, Վանս պիտի երգեմ, որ վերադառնայ Ալեքպոլիս նման։ Ահա հայ բանաստեղծի ճամբան։

էսեցի^ր Շիրազին պատասխանները փարիզահայ գրող, պէյրութահայ քննադատ, լսեցի^ր...։

Ահ ա Շիրաղին հետ եմ, էենինեան պողոտային վրայ։ եր կենայ, աջ ու ձախ կր նայի ու կիսէ,– Թորոս ջան, մի նոր բանաստեղծութիւն կարդամ քեղ, հենց հիմա եմ գրում, լսիր.

-Անցայ կեանքի հետքերով
Ոոպիկ, մաքուր ոտքերով...

Ի՜*նչ հասկցար։

Այն հա սկցայ, Շիրաղ, սիրելիս, որ կեանքիդ մէջ ուրիշի արտ չես կոխկռտած, ոտքերդ ան գամ մաքուր են, ալ ոՂր մնաց սիրտդ։

Ապրիս, արի քեզ պաչեմ, ուղիղ ես հասկանումինձ։ Ըսաւ ու քալեց։

Մէկ քանի օր ետք, հանդիպելով Շիրաղին էենինեան պողոտային վրայ, կյր սեմ, Շիրաղ, բանաստեղծութիւն մը կարղա^մ։ Այստեղ, փա­կագիծի մէջ գրեմ, որ հայաստանցիները երբ կիսեն բանաստեղծութիւն կարդամ, ըսել կ*ուղեն։ արտասանեմ։

կարդա ըսաւ Շիրաղ։

Ու ես, քիչ մր լայն շունչ առնելով կարդացի.

- Անցա՜յ կեանքի հետքերով
Մաք ո՜ւր, բոպիկ ոտքերով...

Լաւն է, Թորոս ջան, եթէ դու ես գրել, Շիրազին հասել ես...

Քու գրածդ է, Շիրաղ, կըսեմ, մէկ քանի օր առաջ դուն կարդացիր ինծի այս տողերը ու ճիշդ այստեղ...

Եա, ես էլ միտք էի անում, թէ Թորոսր որտեղի՜*ց կարող է հասնել Շիրաղին։ Շուտ, մի կտոր թուղթ տուր գրեմ, մօտս ունենամ, թէ չէ, մէկ էլ տեսար գողացան։

Շիրաղր, անկրկնելի Շիրաղր։ Շնչող, քալող բանաստեղծութիւն էր։