Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քաղաքի նիսիա (ինչպես Հաջի Օնիկ էֆենղին էր ասում) բնակիչներին և, առաջին հերթին,— պ. Մարուքեին։ Բայց մենք խղճի ամենայն հանգստությամբ պիտի ասենք, որ մինչև վերջ էլ չէինք հավատում պ. Մարուքեի չարամիտ փսփսուկներին և չէինք էլ հավատա, և այժմ այս տողերը դու չէիր կարդա, ընթերցող, եթե մեր աչքին բավականին ծանրակշիռ մի հանգամանք շուտով չգար խախտելու մեր այդ անհողդողդ հավատքը, բանն այն է, որ Կարո Դարայանը ևս, իր եղերական վախճանից մի քանի օր առաջ, իմ, հեղինակիս, ներկայությամբ մի անգամ հայտարարեց մի բավականին բազմամարդ ժողովում, որ տեսել էր այն երեկո, ավելի ճիշտ կլինի ասել՝ մարտի 2-ի գիշերը, ժամը մոտավորապես 2-ին, Համո Համբարձումովիչին և բժշկին՝ «Մութ Տեղի» պաշտոնյայի հետ Հինգհարկանի Շենքից ելնելիս։ Հարց՝ ի՞նչ գործ ունեին գիշերվա այդ ուշ ժամին այդ ակնածելի վայրում Համո Համբարձումովիչը և Սերգե Կասպարիչը— բժիշկը... Հիշում եմ, երբ տվեց այս հարցը Կարո Դարայանը Համո Համբարձումովիչին— դահլիճում, ուր տեղի էր ունենում ժողովը, տիրեց ահասարսուռ լռություն, զարհուրելի զարզանդ... բոլորը, քար կտրած, սպասում էին Համո Համբարձումովիչի պատասխանին։ Թվում էր, թե եբրայական Եհովայի նման, կամ ինչպես Զևսը—կփրփրի ահա Համո Համբարձումովիչը,—այդ, մենք կասեինք՝ նաիրյան Արսւմսպդը.— եբրայական Եհովայի, կամ հունական Զևսի նման ցասման կայծակ ու շանթ կթափե այդ եղկ մսւհկանացուի գլխին, այդ ողորմելի մահկանացուի, որ համարձակվում է կասկածի տակ առնել նրա, Համո Համբարձումովիչ Ասաւոուրովի, Տեղական Կոմիտեի նախագահի հեղափոխական կուսությունը։— Բայց— երևակայո՞ւմ եք— կայծակը չճայթեց, շանթը չշողաց, ոչ էլ ամպրոպը որոտաց, այլ, պատկերավոր ասած՝ խաղաղարար անձրև, երկնային զովություն հորդեց նաիրյան Արամաղդի աչքերից, հորդեց դառնաթախիծ արցունք... Ալեհեր գլուխը պրեզիդիումի սեղանին դրած (Համո Համբարձումովիչը պրեզիդիումի անդամ էր այդ ժողովում) — դառնաթախիծ թախծեց, դառնացած լաց եղավ Մազութի Համոն— և ամբողջ դահլիճը, ուր ներկա էին բավականին թվով զինվորներ ու մի քանի վակզալի բաշիբուզուկներ, ուր ներկա էր նաև,— օ, խայտառակություն,— պ. Մարուքեն,— այո, ամբողջ դահլիճը քար կտրած, ահասարսուռ, նայում էր Մազութի Համոյի հեկեկանքից ցնցվող, ալեհեր գլխին... «— Փա՜ստ, փա՜ստ»— վեր ցատկելով տեղից՝ ղառնաձայն բացականչեց հեկեկանքի միջից Մազութի Համոն