հրե արցունքների միջից բացականչեց հանկարծ Մազութի Համոն. «Չիք լինի»։— Ցնցվեց, վայրկենական քնից, կամ կաթվածից արթնացածի նման՝ ցնցեց իր գլուխը Մազութի Համոն. հանեց թաշկինակը և սրբեց աչքերը։ Եվ նոր կարծես տեսավ, որ կանգնած են շուրջն ընկ. Վառոդյանը, բժիշկը, մի երկու նաիրյան գեներալ և մի քանի նաիրցի սպաներ, անհուն պատկառանքով նայում էին նրանք Մազութի Համոյին ու լուռ, լուռ, լուռ ու տխուր էին, ինչպես բերդի պատերը։ «Ո՞ւր են»—ցասման շանթեր տեղալով աչքերից՝ հարցրեց որոտաձայն Մազութի Համոն.— «Ո՞ւր են մյուսները»։ Բայց «մյուսները», որոնց մասին հարցնում էր Մազութի Համոն, իր քիչ առաջ ոգեկոչած նաիրյան կորովի և ուժի նման, չկային, պարզվեց, որ Բերդի սպայության բավականին նկատելի մասը գիշերը հեռացել է բերդից և չի վերադարձել։— «Իսկ ո՞ւր է Բերդի գարնիզոնը»— ավելի մեղմ, կարծես կոտրած ձայնով, շարունակեց իր ռեիզյան Մազութի Համոն։ Ընկ. Վառոդյանը ցույց տվեց մատով. Մազութի Համոն նայեց ընկ. Վառոդյանի մատի ուղղությամբ, և Մազութի Համոն տեսավ։— Այնտեղ, բերդի երկրորդ աշտարակի վրա Մազութի Համոն տեսավ ի մի խռնված նաիրյան տրեխավոր ռազմիկների բավականին բազմամարդ մի խումբ, որ զբաղված էր իրեն, Մազութի Համոյին նայելով։ «— Ներողություն...»— ասաց Մազութի Համոն — «դրանք... թոփ գցել... գիտե՞ն...».— «Այո՜ ճիշտ այդպես է»— զինվորական պատիվ բռնելով՝ պատասխանեց գեներալներից մեկը, և Մազութի Համոյի արքայակերպ դեմքը մեղմիվ լուսավորվեց մի մանկական, համարյա իդիոտային, ժպիտով։ Հասկացավ Մազութի Համոն՝ վերջացած է. ուղեղում, հատնող մոմի վերջին բոցերի նման, հիսախառն երերաց, կողքե-կողք ընկավ... երկիրը “Նաիրի։ Բայց — «Ո*չ»— բացականչեց մտքում, վերջին ուժերը հավաքելով, Մազութի Համոն.— «Չի– լինի»։ Ու հրամայեց նոր ռազմիկներ բերել բերդ, թնդանոթներ դնել, անգամ ցույց տվեց, թե ի՞նչ ուղղությամբ է հարկավոր դնել այդ թնդանոթները, հետո կառք նստեց և վերադարձավ քաղաք։
Քաղաքում սպասում էր նրան անսպասելի մի ուրախություն, ռազմաճակատից հաղորդագրություն կար ստացված, որ հերոսական մի գրոհով նաիրյան ռազմիկները տասը վերստ ետ են քշել թշնա– մուն և գրավել միանգամայն կայուն դիրքեր։ Ավելին՝ տեղեկության մեջ ասւխւծ էր, որ շուտով հավանական է առաջխաղացում սկսեն ն քշեն թշնամուն— մինչև Հայտնի Քաղաքը։ Կարդաց Մազութի Հա– - 164֊