մոն այդ հաղորդագրությունը, և նրա սրտից կապարե մի ծանրություն ընկավ գետին, կասկածն ու քիչ առաջ նրան պատող հուսահատությունը նրա սրտից, ինչպես ասում են, կարծես սրբեցին ջնջոցով. շտկեց իր, քիչ առաջ բերդում կորված, մեջքը Մազութի Համոն. աչքերը լցվեցին աշխուժությամբ ու կայտառությամբ։ Մինչ այդ քաղաքում սկսվել էր անօրինակ լքի խուճապ, շրջանից փախածներն ու վերի թտղեցիք ամեն ինչ հավաքեք պատրաստվում էին գաղթի, հազարավոր խմբերով դրանք բռնել էին փողոցներն ու դեպի կայարան տանող խճուղին, քաղաքի քիչ թե շատ պատկառելի բնակիչներն արդեն գտնվում էին կայարանում, և մի երկու գնացք արդեն հեռացել էր՝ քաղաքի պատկառելի բնակիչներով բեռնւիսծ։ Թե ի նչ էր կատարվում այդ ժամանակ կայարանում— անհնարին է նկարագրել։ Խուճապի ենթարկված բազմահազար ամբոխը լցրել էր պլատֆորմը. տեղի էր ունենում այնպիսի մի իրարանցում, որի հանդեպ մանկական մի խաղ էր Բսւբելոնի աշտարակաշինությունը, եթե միայն դա իրոք տեղի է ունեցել։ Մարդիկ կոխոտում էին իրար ու իրարու վրայով սողալով՝ առաջ անցնում, որպեսզի մոտ լինեն եկող գնացքին, մայրերն ամբոխի գլուխների վրայով առաջ էին նետում իրենց երեխաներին, որպեսւլի իրենք ևս առաջ սողան, բայց երեխաները խեղդվում էին ընդհանուր հրհրոցում, իսկ մայրերը, առանց երեխաներին հասնելու, փչում էին իրենց շունչը՝ չորս կողմից սեղմ– ւխյծ։ Տղոցկան կանայք ծնում էին կանգնած տեղերում, և նրանց ճիչը լսելի էր լինում անգամ այն ահռելի աղմուկում, որ բարձրւսց– նում էր բազմահազար, սարսափից խելագարւխւծ, ամբոխը։ Տղամարդիկ ծեծում էին իրար, կանայք ճանգռտում էին տղամարդկանց դեմքերը, 1ւ այս ամենի վրա շաչում էր արտակարգ փափախավորների մտրակը։ Մտրակով ճանապարհ էին բաց անում նրանք 1ւ առաջ անցնում, հետներն առաջ տանելով զանազան պատկառելի նաիրցիների ընտանիքներին, որոնք ընկեր Վառոդյանից կամ Մազութի Համուից ունեին պատկառելի թղթեր։ Բայց, չնայած արտակարգ փափախավորներին, չնայած անգամ «պատկառելի թղթերին», հաճախ չէր հաջողւխւմ նրանց իրենց նպատակին հասնել, ամբոխը, կատաղած թշնամու նման, գրոհի էր դիմում ու ընդհանուր հորձանքում խեղդում թե* արտակարգ փափախավորներին և թե* նրանց հովանավորած պատկառելիներին։ Անասելի, այո, աներևակայելի բաներ էին կատարվում այդ ժամանակ կայարանում, բայց ավելի անասելին ու աներևակայելին այն էր, ինչ որ տեղի էր ունենամ - 165–
Էջ:Երկիր Նաիրի.djvu/179
Արտաքին տեսք