քաղաքում։ Քաղաքում ծայր էին առել հրդեհները։ Քաղաքից հեռացող նաիրցիները, նաիրասիրական անասելի, չտեսնված մի եռանդով, այրում էին իրենց տներն ու խանութները, որ ոսոխին չմնան։ Տեղական իշխանությունը գուցե Ա դեմ լիներ նաիրասիրության նման թեժ արտահայտություններին, եթե միայն, ինչպե*ս ասում են՝ խելքը գլխին լիներ։ Բայց նրա խեւքը գլխին չէր, և ժողովուրդն անում էր այն ամենը, ինչ որ թելադրում էր նրան նաիրասիրական բարձր զգացմունքը։ Բայց այդ չէ զարմանալին, տներն ու խանութներն այրում էին, ասենք, դրանց տերերը, այրում էր ժողովուրդը, բայց ո՞վ էր այրում հիմնսւրկությունները։ Քաղաքում ասողներ կային, որ հրդեհներն սկսվել են հիմնսւրկություններից. ամենից առաջ այրվել էր «Լույսի» գրասենյակը, երևակւսյո՞ւմ եք՝ իրա, Մազութի Համոյի գրասենյակը, որ ժամանակավորապես փակված էր՝ պահեստներում նավթ Ա Համո Համբարձումովիչի տրամադրության ներքո աղատ ժամանակ չլինելու պատճառով։ «Լույսի» գրասենյակն այրվել էր Մազութի Համոյի քաղաք վերադառնալուց մի օր առաջ, գիշերը (առավոտյան արդեն նա քաղաքում էր գտնվում)—և Մազութի Համոն, արտակարգ մի պատվասիրությամբ՝ քաղաք վերադառնալուն և հրդեհի լուրն ստանալուն պես՝ հրամայել էր, ինչ գնով էլ լինի հրդեհի լափող ճիրաններից, որ արդեն մոխրացող մոխիրների էին փոխվել, ազատել «Լույսի» մատյաններն ու հաշիվները, բայց այդ կարելի՞ էր արդյոք, ընթերցո՜ղ, հնարավո՞ր էր արդյոք... Ապա այրվել էր «Մանր Վարկի Ընկերությունը», այսինքն «ընկերության» շենքը, հետո— միլիցիատունը։ Եվ, ասում են, դրանցից հետո էր ահա, որ քաղաքից հեռացող նաիրցիները ցուցադրել սկսեցին իրենց թեժ նաիրասիրությունը, որ ահռելի արագությամբ ծավալվում էր քաղաքում և լցնում քաղաքի փողոցները նաիրասիրական յուրօրինակ մի արտահայտությամբ, այսինքն հրով ու ծխով։ Այսպիսի ահա դրության մեջ էր քաղաքը, երբ Մազութի Համոն ստացւսվ ռազմաճակատից վերոհիշյալ ուրախալի հաղորդագրությունը։ Ռազմական արտակարգ նիստ գումարեց իսկույն Մազութի Հւսմոն, որը որոշում կայացրեց՝ 1) Գերագույն միջոցներ ձեռք առնել խուճապը կանգնեցնելու համար, 2) վերջ տալ հրդեհներին, 3) հրամայել ժողովրդին հանգիստ իր տեղը մնալ, որի համար արտակարգ միջոցներով արգելել քաղաքից հեռանալը, 4) արգելել գնացքների երթևեկությունը։ Որոշումը հանելով՝ Մազութի Համոն անձամբ հրամայեց կայարանին գնացքներ բաց չթողնել և ընկ. Վառոդյանի միջոցով արտակարգ ֊166–
Էջ:Երկիր Նաիրի.djvu/180
Արտաքին տեսք