Jump to content

Էջ:Երկիր Նաիրի.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիլհելմին՝ առաջարկելով հաշտ-խաղաղ վերջացնել ծագած թյուրիմացությունը, բայց նրա հեռագիրները, ցավոք սրտի, մնացել են անհետևանք։ Վերջում կոչ արավ Մազութի Համոն օգնության հասնել ընդհանուր հայրենիքին այդ աղետալի ժամին՝ հոժարակամ զոհել, չխնայել անձնական փոքրիկ զոհաբերությունները մեծ Հայրենիքին։ «Կեցցե, ուրեմն, մեր թագավոր կայսրը և պանծալի բանակը, կորչի ստոր կայսր վիլհելմ 2-րդը. ուռա՛ա՛ա՛», — վերջացրեց իր պատմական այդ ճառը Մազութի Համոն և, ի մեծ զարմանս նրա — տիրեց լռություն։ Չկարծեք սակայն, որ ժողովուրդը դիտմամբ չձայնակցեց. իհարկե, ոչ. ժողովուրդը չգիտեր, դեռ չէր սովորել, որ նման դեպքերում հարկավոր է արձագանքել։ Բայց ահա օգնության եկավ իր բացառիկ դիրքով Գեներալ Ալոշը. իր նման չաղ ծերուկից բավականին անսպասելի ճարպիկությամբ՝ ցատկեց կանգնեց Մազութի Համոյի կողքին, կանաչ սեղանի վրա, Գեներալ Ալոշը. «ուռա-ա՛-ա՛» — բացականչեց Գեներալ Ալոշը գլխարկը թափահարելով. Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը և Կինտաուրի Սիմոնը ահաձայն կրկնեցին — և արդեն ծայրեիծայր այդին թնդում էր բացականչությունից, այնպես որ նույնիսկ պ. Մարուքեն, որ արդեն բաժանվել էր խաղընկերներից և խառնվել էր ժողովրդին, մի վայրկյան շփոթվեց քիչ մնաց ինքն էլ գլխարկը հաներ և գազանանման մռնչար։ Բայց պ. Մարուքեն, իհարկե, այդ բանը չարավ, առաջին իսկ օրից ինքնուրույն դիրք բռնեց պ. Մարուքեն դեպի կատարվող անցքերը — բայց այս մասին հետո։

Դեռ թնդում էր այգին ուրախ բացականչությունից, երբ հնչեց գավառապետի ուղարկած զինվորական երաժշտախումբը, զինվորական երաժշտախումբը նվագում էր «Բոժե ցարյա», բոլորը գլխարկները հանեցին, երաժշտախումբը լռեց։ «Կեցցե՛ մեր սիրելի կայսր Նիկոլա 2-րդը. — ոռա՜ա՜ա՜» — նետեց Օսեփ Նարիմանովը դեպի հասարակությունը, և նորից, կանաչ սեղանի վրայից, չափ տվին, ձեռքերը թափահարելով, Գեներալ Ալոշը և Մազութի Համոն։ Ապա, բավականին չափ տալուց և բղավելուց հետո, ցած իջան Գեներալ Ալոշը և Մազութի Համոն։ Եվ ահա, երկու այդ պատկառելի նաիրցիների առաջնորդությամբ, քաղաքացիների թափորը դուրս եկավ այգուց և շարժվեց դեպի մեծ փողոցը՝ գավառապետի բնակարանը։

Երբ թափորը, զինվորական երաժշտախմբի նվագակցությամբ, անցնում էր Տելեֆոն Սեթոյի և Եգոռ Արզումանովի սրճարանների մոտով — նրանցում հավաքված նաիրցիները, որ զբաղված էին