Jump to content

Էջ:Ընկեր Փանջունի.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնարանք է (հավանորեն՝ երկրորդը), դա էական չէ, էականն այն է, որ նա հետևել է այդ խորհրդին, ուսումնասիրել հեղափոխության մակաբույծ¬ ներից ոչ թե մեկին, այլ շատերին, որոնց ընդհանրացումը և հատկանիշ¬ ների խտացումը տարիներ անց պետք է դաոնար ընկ. Բ. Փանջունին՝ եր¬ գիծաբանի ստեղծած ամենավառ կերպարը։ Եվ դա, իրոք, եղավ Օտյանի արած օգտակար գործը «Հանուն հայրենասիրության, հանուն հեղափոխու¬ թյան»։ Ո՞վ է ընկ. Բ. Փանջունին։ Հեղափոխության ևս մի մակաբո՜ւյծ, որ իր սնապարծ ճառերով շա¬ հագործում է մեծ գաղափարները, թեև իր վարքագիծն այլ բան չէ, քան այդ գաղափարների վարկաբեկումը։ Իհարկե, այդպես է, իհարկե, Փանջու- նին քաղաքական շաղակրատ է, ամբոխավար, ինքնակոչ առաջնորդ, որի ծրագրի մեջ սեփական բարեկեցության խնդիրը վերջին տեղը չի գրա¬ վում։ Բայց Օտյանն իր գեղարվեստական ընդհանրացման մեջ ավելի հե– ռուն է գնում՝ իր հերոսին ներկայացնելով իբրև հասարակական չարիք։ Այդ չարիքի բնույթն ու մեծությունը հասկանալու համար մեզ, երևի, ոչ ոք այնպես չի կարող օգնել, ինչպես Հովհաննես Թումանյանը 1918-ին գրած «Զինվորագրվել են...» հոդվածով՝ նրա հանճարեղ մտքի ևս մի փայ¬ լատակումը։ «Գաղափարները մեծ բաներ են։— Գրել է Թումանյանը։— Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում ու ազնվացնում են, մի խոսքով մարդը դաոնում է գաղափարական։ Բայց դրա համար պետք է մարդու ուղեղը էնքան մեծ ու բանական լինի, որ մի որևէ մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի։ Դժբախտաբար մեծ մասամբ էսպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ։ Այո, սովորաբար փոքր գլուխներն իրենք են մտնում մեծ գաղափար¬ ների մեջ, ինչպես ծովի մեջ ու էս տեսակ մարդիկ հոգեպես, բարոյապես, մտավորապես խեղդվում են ու դաոնում են ոչ թե գաղափարական, այլ, եթե կարելի է էսպես ասել, գաղափարաբար։ Իսկ սա նույնքան դժբախտ երևույթ է, ինչպես խելացիի հանդեպ խելագարը։ Էս տեսակ մարդիկ ոչ թե աոողջ դատում են, այլ դուրս են տալիս, և հավատալով, որ իրենք գաղափարի զինվորներ են, իրենք իրենց տաքա¬ նում են ու դաոնում են վտանգավոր և մինչև անգամ դաժան ու գարշելի արարածներ, մինչդեռ գաղափարի մարդը միշտ գրավիչ է և ազնիվ։ Եթե հոգևորական է՝ լինում է մոլեռանդ, անգիր արած դուրս է տա¬ լիս ավետարանի նախադասությունները, որոնք ոչ մի կապ չունեն իր սրտի հետ, իր ներքին մարդու հետ, և մի սպանաներ ասելով միշտ կարող են ինկվիզիցիա սարքել։


                                                                   7