Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայոց լեռներին. Հտյաստանը պետք է նրան միմիայն իբր ուղի դեպի Միջերկրյա ջրերը, եթե այդ ուղին ընթանա Պոլսի վրայով՝ Հայաստանի կարևորությունը չափազանց կնվազի։

Այսպիսով՝ եթե Համաձայնությունը վճռեց և կարողացավ տեր դառնալ Թյուրքիայի հարուստ ժառանգության, Հայաստանը ամենալայն մտքով ինքնորեն (ավտոնոմ) մի երկիր կդառնա։ Հայոց հարցի այդ ձևով լուծելն է միայն, որ նպաստավոր լինելով Համաձայնության երեք անդամների շահերին միաժամանակ՝ գոհացում կտա և բովանդակ հայության տենչանքներին։

Հորիզոն, 1914, 276-277


Միջազգային համերաշխության տոնը

Մայիսի մեկը տոնն է ընկերվարության, ինչպես Ծնունդն ու Զատիկը քրիստոնեության։ Դարեր շարունակ քրիստոնեությունը փորձեց համախմբել մարդկությունը և դարձնել մի դաշնավոր եղբայրություն, բայց չհաջողեց, ընկերվարությունը ձգտում է նույն նպատակին և պիտի հաջողի։ Որովհետև մեկը կոչ էր անում մարդու բարի և այլասեր մղումներին, որ վիճելի են շատերի համար, իսկ մյուսը կոչ է անում մարդուն, իբրև աշխատավոր և շահիմաց էակի, հատկություններ, որ չեն կարող վեճ հարուցանել։ Քրիստոնեությունը հին մարդու փորձն էր՝ համախմբել մարդկությունը վերացական արդարության անունով, նա հենվում էր մարդու այլասիրական զգացումներին և համակիր ապրումներին. ընկերվարությունը նոր մարդու փորձն է՝ համախմբել մարդկությունը իրական արդարության անունով, նա հենվում է աշխատանքին և նրա շահերի պայծառ գիտակցության։ Ինչպես քրիստոնեությունը բոլոր մարդկանց կուզեր տեսնել սիրով ապրող որդիներ մի հոր, որ երկնքումն է, այնպես էլ ընկերվարությունը, բոլոր մարդկանց ուզում է տեսնել աշխատավոր և նույնիրավ որդիներ մի մոր, որ երկիրն ինքն է։ Երկու համաշխարհային մեծ իդեալներ՝ ծնունդ հունական և ֆրանսիական հանճարի, որ անցնելով հրեական մտքի բովից - Պողոս և Մարքս - դարձել են հզորագույն ազդակները համաշխարհային պատմության։

Բայց ընկերվարության շողարձակ իդեալը անհամար խոչ ու խութեր ունի իր ճամփին։ Զանգվածները, որոնց նա բերում է փրկություն, մրափում են գիտակցության խավարում։ Բռնություններ ամեն կարգի՝