Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/275

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ոչինչ դուրս կգա, ասաց զայրացած հայրը։ Ահա խոսքը. այո՛, ոչնչից ոչինչ դուրս կգա։ Իսկ եթե մենք նկատում ենք որևէ «ինչ», թեկուզ մի աննշան, հազիվ նշմարելի երևույթ լեզվի քննության ժամանակ, պետք է հետապնդենք տեսնելու, թե ո՞րն է այն նախավոր «ինչը», որից կարող էր առաջ գալ մեր քննած կամ դիտած «ինչը», որովհետև սա «ինչ» լինելով՝ չէր կարող «ոչնչից» դուրս գալ։ Եթե մի տեղ արտասանում են «ծանըր», մի ուրիշ տեղ՝ «ծանրը», սա չի կարող առանց պատճառի լինել։ Եթե վերջին բաղաձայներից հետո լսվում են խուսափուկ ը-եր – սա նույնպես չէր կարող ոչնչից ծագել։ Ասում ենք. բերեմ և վերջին մ–ն արտասանում ենք խուսափուկ ը-ով։ Եվ շատ հասկանալի է. այդ ձևը կշռում է սանսկրիտի Charami ձևին, որ ինչպես տեսնում։ եք վերջանում է i. այդ ի-ն է, որ սղած է և խուսափուկ ը դարձած[1]։ Մենք ևս ժամանակին արտաբերած ենք բերեմի, որ հետո դարձած է բերեմ(ը)։ Կամ ասում ենք. տամբ և արտաբերում ենք տամբ(ը)։

Այդպես էլ պետք է լիներ. սանսկրիտի գործիականը վերջանում է -bhih, որի վերջին հն մի խուլ շունչ է[2]։ Մենք ևս մի ժամանակ ասած ենք տամբի, այս վերջին ih–ն է, որ դարձած է խուսափուկ ը։ Պահլավերենից մենք ժամանակին փոխ ենք առած ախտ և խրատ բառերը, որ ենթադրում են, թե այնտեղ եղած են axti և xratu ձևերով[3]։ Շեշտն առաջին վանկի վրա լինելով՝ նրանց վերջին i ևս ձայնավորները սղած ու դարձած են խուսափուկ ը-եր, բառերին տալով ախտ և խրատ կերպարանքը։ Բայց սեռական հոլովի շեշտը զարկվելով խուսափուկ ը-երին՝ արթնացնում է նրանց իսկական կերպարանքով և մենք ստանում ենք ախտի՛ և խրատո՛ւ սեռական ձևերը գրաբարի մեջ։ Հնագույն գործիականի մի թանկագին մնացորդ է մեր արամբի բառը, որ նշանակում է մարդ ունեցող կին, ոչ այրի։ Այդ բառն այլ բան չէ, քան մեր «այր» բառի հնագույն գործիականը, որ հետո ստանալով ուրույն նշանակություն՝ պահած է իր հին կերպարանքը, մինչդեռ արամբի բառը՝ իր սովորական իմաստով իբր «մարդով»՝ սղած է իր վերջին ի-ն և դասական լեզվի մեջ երևում է իբր արամբ, ինչպես ենթադրական *տամբի ձևը դարձած է տամբ։ «Արամբի» նշանակում է «մարդով», այսինքն՝ մարդով կին և ոչ անմարդ։

Ճիշտ նույն հիմքերով մեր «մանրը» և «մանըր» կրկին արտասանության

  1. Տես A. Meillet, Esquisse, d'une grammaire compare de l'armenien classique, էջ
  2. Տես A. Meillet, Esquisse, էջ 47, նաև նույն Մեյեի Introduction a l'etude comparative das langues indo-europe'ennes, էջ XVII, հ հնչման համար։
  3. Տես A. Meillet, Esquisse, էջ 5։