որ համախմբեն այստեղի թարմ ուժերը, կրթեն նրանց ու պատրաստեն ծրագրածս պետական թատրոնի և թատերական վարժարանի համար իբր սկսնակ դերասաններ ու սաներ։ Այս գործը Պոլսում սկսելն ունի այն առավելությունը, որ 1) դրանով մեր և արևմտահայ ուժերն ու արվեստը շփման մեջ կդրվեն, 2) նրանց հայախոսությունը և բարեձև պահվածքը կպատվաստեն մերոնց, 3) փոխանակ պատահական անձեր հրավիրելու, հնար կունենանք լուրջ ընտրություն անելու մի բազմության միջից, 4) նրանց ապրուստի ծախսերից կազատվենք պատրաստության շրջանում և վերջապես 5) գործի հիմունքը դրած կլինենք և այս տարին ապարդյուն չի անցնի։
Թատերական գործ կազմակերպել Երևանում այս տարի, երբ թատրոնի շենքում Պառլամենտի նիստեր են լինում՝ միանգամայն անհնարին է։
Հիշյալ նպատակի համար մենք ծախս կունենանք
Հ. Հ. ըստ կարգի | Պաշտոններ | Ամսական | 9 ամսվան հոկտ. - հուլիս |
3 ամսվան հոկտ․- դեկտ. |
1. | Բեմական արվեստի դասատու և գործի վարիչ | 7000 | 63.000 | 21.000 |
2․ | Ձայնի մարզիչ | 5000 12000 |
45000 108.000 |
15.000 36.000 |
Միանվագ ծախսեր.
ճամփու ծախս երկու հոգու մինչև Պոլիս | 10.000 |
Բնակարանի հարդարման և այլ ծախսեր | 10.000 |
56.000 ռ. |
Հայաստանի տերիտորիայում գտնվող տարրական դպրոցներում կարող են լինել մոտ 1000 հոգի աշակերտ, որոնք իբրև ազատագրության կռվում զոհված անձանց զավակներ, կարիք են զգում նպաստի։ Ամեն մի աշակերտ դասական պիտոյքներով ապահովելը կնստի տարեկան -140 ռ.