հարցերի շղթան, որ կախված է կանանց խնդրից, այժմ, ներկայում և դեռ բավական հեռու ապագայում այդ մտքից պիտի կախումն ունենա։ Մենք պետք է պատրաստենք լավ մայրեր– թեև դա իհարկե չի բացառում այն, որ մայր լինելուց առաջ նոքա պիտի լինեն լավ մարդիկ և իրենց ամուսնու լավ ընկեր։
<...> սերը չէ, որ մեզ ստիպում է ուսում տալ աղջիկներին, այլ նոցա ավելի օգտակար և արդյունավոր դարձնելու ընտանեկան և հասարակական ասպարեզում, ցանկությունն ու դրան իրականացնելու ձգտումը։ Ամեն տեղ որևէ ազգի կրթությունն սկսում են տղաներից, թեև ավելի խելացի պիտի լիներ սկսել աղջիկներից։ Ինչ էլ որ լինի, այնուամենայնիվ, կանայք մեր ուշադրության գլխավոր առարկան պիտի կազմին և մենք ավելի պիտի կենտրոնանանք նոցա վրա, քան մարդոց, որովհետև նոքա են մանուկներ ծնողն ու դաստիարակողը։ Նոցանից լավ մայրեր, իսկ տղաներից լավ հայրեր և երկուսից լավ ամուսին ընկերներ <...> և լավ <հասարակության> անդամներ պատրաստելն է մեր նպատակը լինելու։
Այս ընդհանուր դատողություններից անցնենք այն միջոցներին, որոնց մենք ունինք մեր ձեռքին և նոցա՝ որոնց ցանկալի կլիներ ունենալ մեր ձեռքում մեր վերոհիշյալ նպատակին հասնելու համար։ Ես վերը ուսումնարանի նպատակը սահմանել ցանկացա այսպես՝ կարդալ գրել սովորեցնել, ընթերցանության սեր զարթեցնել և բաց թողնել։ Այստեղ իսկույն մի հարց է ծագում - ասենք թե ընթերցանության աղի ջուրը խմած մարդ դուրս է եկել ուսումնարանից, որտե՞ղ նա կարող է հագեցնել յուր ծարավը և ինչ միջոցներով, ինչպես <...> ուսումնարանից դուրս եկած <գավառական> քաղաքների և գյուղերի աղջիկներն ու տղաները։ Մեր դպրոցների մեծագույն մասը մի դասյան են, երեք բաժանմունքներով, որտեղից դուրս են գալիս կարդալ գրել իմացող աղջիկներն, իսկույն դառնում են ընտանիքի աշխատավոր անդամ, նոքա ավելի լավ պայմանների մեջ են գտնվում համեմատաբար գավառական քաղաքներում, ուր նոքա գոնե մինչև 16-18 տարին մնում են տանը, գյուղերում ավելի շուտ են ամուսնանում, դպրոցների 5-րդ բաժանմունքներում մեզ 15-ից ցած աղջիկներ չեն պատահել, ուրեմն մի դասյան դպրոցներից նոքա 13 տ. են դուրս գալիս։ Գավառական քաղաքներում նոքա օրական մի կամ 2 ժամ ազատ ժամանակ միշտ կարող են գտնել, մանավանդ, եթե սիրում են ընթերցանությամբ պարապիլ, իսկ ամբողջ տարվա 1 դասերի գումարը նոցա, <Մորլեի> ասելով, 4-5 լավ գիրք ուշադրությամբ կարդալու միջոց կտա. իսկ մեր գրքերից նա ավելի