Jump to content

Էջ:Ընտրանի, Նիկոլ Աղբալյան.djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա տրամադրության մեջ սիրո տենչը գերակշիռ է, բայց նա հյուսված է այլասիրական մղումների հետ մի զարմանալի սերտությամբ։ Վերջին գիծը աննշան տեղ է բռնում, մի ցայտ միայն նրա ոգևորության շատրվանի մեջ, բայց և այնպես այդ ցայտը կա։ Այս հիման վրա նա մի օղակ է կազմում այն երիտասարդության, որին պատկանում են Վ. Տերյան և Մ. Մանվելյան, որոնք ինքնամփոփ են, և այն գալոց սերունդի միջև, որ պիտի ստեղծե նոր հասարակական իդեալներ և նրանց իրագործման համար սպասարկե իր ոգեկան ուժերը, դուրս գալով անձնական ապրումների նեղլիկ խեցիից։

Մի թարմ, կազդուրիչ հով է փչում այն պատանեկան խիզախ կանչերից, այն ինքնավստահ հրավերներից, որ նետում է հեղինակը դեռատի սերունդին։ Ես զգում եմ վհատության մղձավանջից ազատված ապագա մարտիկների զուսպ ուժերի բաբախումը դեռ չամրացած կուրծքերի տակ. կարծես վարից բարձրանամ են նրանք կյանքի բեմը՝ պայծառ, զորեղ ու նշանակալից մի դեր խաղալու, ի՜նչ ոգևորության, ի՜նչ լայն համակրություն, ի՜նչ հմայիչ ինքնավստահություն։

«Ջա՛ն,– նետես սիրտդ աշխարհով մեկ, հորիզոններից հորիզոն, ձգվես, տարածվես, խոսես սրտանց ամեն մի շնչի, ինչի հետ. զգաս, հասկանաս, գգվես, գուրգուրես ամենին և արևի տակ, արևի պես սիրո շռայլ շառայլումով առատ, ջերմ փայես փայփայես աշխարհը հանուր և արևի պես վառվես, ապրես աշխարհի մեջ, աշխարհի համար...» (էջ 47)։

Ու հետո. «Է՜յ, ով ջահել է, արի, ով ուժեղ է, խիզախ - ինչու՞ է դժգոհ, ինչու՞ է վհատ...

Աշխարհը սեր է արևի տակ, սերը՝ հեքիաթ, կյանքը հեքիաթ հեքիաթի մեջ, ջահելությունը թագավոր...

Ես թագավոր եմ ջահել,– սրտիս ցանկությունը բախտն է իմ, բազկիս զորը տեր է իմ բախտին, ստվերիս պես միշտ ինձ հետ է բախտը իմ...»։

Ահա և հրավերը, մոտավոր և հեռավոր ջահել եղբորն ուղղված.

«Ռո՛ւշ։ բարձրացի՛ր կարո՜ղ, տիրական ու գոտեպինդ, հաստատ գնա՛ ինքնիշխան և սիրիր ու գնա, և սիրիր ու գնա...» (էջ 51)։

Կարդացեք այս հատվածը Ե. գլխից, որ մեր կարծիքով լավագույն հատվածներից մեկն է գրքում և որ նկարագրում է ձյունհալն ու գարնան առաջին ջերին օրերը.

«Ի՞նչ եղավ գիշերը։

Լսեցի՞ր, որ խնդում ու ճչում էր գարնան քամին մոլեգնած...

Կրքից հարբած, խենթ, խուժդուժ հարձակվեց նա երկրի վրա, որ