ընդգրկվեցին։ Կոմիտեն համալրվեց նոր անհատներով։ Թե՛ հրապարակից հեռացած անձանց, թե՛ ժողովրդի գիտակցության մեջ այս փոփոխությունը որոշ պարզունակ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Երեւույթի իմ բացատրությունը հետեւյալն է. պայքարը, ես նկատի ունեմ ոչ միայն մեր Շարժումը, այլ պայքարն ընդհանրապես, բաղկացած է առանձին հանգրվաններից, որոնցից յուրաքանչյուրն առաջ է քաշում իր ղեկավարներին, նրանց, ովքեր առավելագույնս են համապատասխանում պայքարի տվյալ փուլի պահանջներին։ Կրկնեմ՝ թվարկածս գործիչները լիովին համապատասխանում էին Շարժման սկզբնավորման շրջանի պահանջներին, իսկ հետագայում, երբ Շարժումը նոր պահանջներ սկսեց թելադրել, նրանք այլեւս ի վիճակի չէին բավարարել դրանք։
Բացառված չէ նաեւ այն պահը, երբ մենք ինքներս այլեւս չհամապատասխանենք պայքարի պահանջներին, եւ միանգամայն օրինաչափորեն մեզ փոխարինելու գան շատ ավելի ունակ մարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն Շարժումը տանել իր տրամաբանական հունով։
― Ինչպիսի՞ գնահատականների է արժանացել «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունը, եւ ինչպե՞ս այն կգնահատեիք Դուք։
― Մեր գործունեության գնահատականները տարաբնույթ են եղել՝ ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ միտումնավոր, ե՛ւ բարեկամական, ե՛ւ թշնամական, ե՛ւ… քաղքենիական։ Եւ, ցավոք, շատ հաճախ տիրապետող է եղել հենց վերջին՝ քաղքենիական մոտեցումը։ Մեզ փորձել են մեղադրել պաշտոնամոլության, անձնական հավակնություններին հագուրդ տալու մեջ։ Սակայն նմանատիպ գնահատականներն ու մեղադրանքները հերքվեցին ժողովրդի կողմից։ Եւ ժողովրդի վերաբերմունքը (նկատի ունեմ այն մեծ վստահությունը, որը ցուցաբերվեց «Ղարաբաղ» կոմիտեի, հետագայում նաեւ ՀՀՇ-ի նկատմամբ, ինչն ի վերջո հանգեցրեց հանրապետությունում ժողովրդավարական ուժերի հաղթանակին) դրա պերճախոս վկայությունն է։
Իմ գնահատմամբ՝ մեր գործունեությունը բնորոշվել է Շարժման տրամաբանությանը հավատարիմ մնալու սկզբունքով։ Ամբոխավարական կեցվածքներ բնավ չենք ընդունել։ Նույնիսկ պահեր են եղել, երբ ժողովրդի կարծիքին հակառակ, ելնելով դարձյալ Շարժման տրամա