Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեր բոլոր հարաբերությունները Մոսկվայի հետ կառուցված են քաղաքական գործընկերության, եւ ոչ թե թելադրանքի սկզբունքով։ Սա, թերեւս, ժողովրդի համար այնքան էլ ակնառու չէ։ Բայց իրողությունն այն է, որ 70 տարիներից հետո Հայաստանը ձեռք բերեց քաղաքական արժեք։ Դա մեր պայքարի ամենամեծ հաղթանակն էր։

Այսօր միայն մեկ լծակ կա Հայաստանի կյանքի վրա ազդելու։ Դա ներքին լծակ չէ։ Ես նկատի ունեմ Արցախի հարցը, քանզի այնտեղ տեղի ունեցող ցանկացած անարդարություն անմիջապես արձագանք է գտնում Հայաստանում։ Բայց քաղաքական կշիռ ձեռք բերելով՝ այսօր լուրջ նախապայմաններ են ստեղծված Արցախում դրությունը կայունացնելու համար։ Եւ արդեն որոշ տեղաշարժ նկատվում է։ Վերջին շրջանում, Ադրբեջանի կողմից Արցախում արհեստական լարվածության սրման կամպանիայից հետո, զգացվում է, որ սկսվել է արդեն մի փոքր զգուշավոր քաղաքականություն։ Ակնհայտ ճնշումը թուլացել է։ Սա հենց այդ՝ մեր քաղաքական գործընկեր դառնալու հանգամանքի թելադրանքն է։

Չորրորդ կարեւոր խնդիրը Հայաստանի առջեւ ծառացած քաղաքական մեկուսացման հաղթահարումն է, որով ավելի կբարձրանա քաղաքական գործընկերոջ մեր կշիռը։ Ես նկատի ունեմ ուղղակի հարաբերություններն արտասահմանյան երկրների հետ։ Այդ ուղղությամբ մեզ սպասվում է լուրջ քաղաքական գործունեություն, ճկուն դիվանագիտություն, որպեսզի մենք, եթե ոչ բարիդրացիական կամ բարեկամական, ապա գոնե նորմալ հարաբերություններ հաստատենք առաջին հերթին մեր անմիջական հարեւանների հետ։ Ես նկատի ունեմ նախ եւ առաջ Վրաստանը, որի հետ մեզ կապում են դարավոր բարեկամական ավանդույթներ, այնուհետեւ՝ Իրանը, որի հետ Հայաստանը, 1828 թվականից ի վեր, որեւէ կոնֆլիկտ չի ունեցել, ուստի այս առումով հոգեբանական տեսակետից որեւէ արգելք չկա ո՛չ հայ ժողովրդի, ո՛չ էլ Իրանի համար։ Կրոնական գործոնն այստեղ, ինձ թվում է, որեւէ դեր խաղալ չի կարող, որովհետեւ թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում կան ուժեր, որոնք գիտակցում են, որ պետական շահերը վեր են կրոնականից, եւ հարաբերությունները կարող են հաստատվել պետական այդ շահերի գիտակցությամբ։ Ես որեւէ արգելք չեմ տեսնում։

Սոցիալական հոգեբանության եւ մանավանդ պատմական արդարության տեսակետից մի փոքր ավելի բարդ են Հայաստանի եւ Թուր