Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քիայի հարաբերությունները։ Այնուամենայնիվ, ավանդական հակասությունները չպետք է խոչընդոտեն, մեր ազգի շահերից ելնելով, առանց որեւէ քաղաքական զիջման, օգտվելու այն հնարավորությունից, որ կտան Թուրքիայի հետ ստեղծվող հարաբերությունները՝ գոնե զուտ առեւտրական, իսկ այնուհետեւ՝ ավելի լայն տնտեսական հարաբերությունների մակարդակի վրա։ Գտնում եմ, որ անհրաժեշտ է օգտվել այդ հնարավորությունից հանուն հենց մեր ժողովրդի շահերի։ Սա, ինձ թվում է, կամրապնդի Հայաստանի՝ որպես անկախության ձգտող մի ժողովրդի պետության գոյությունը։

Պետության ապահովության երաշխիքներից մեկը, գուցեեւ ամենամեծ երաշխիքը, նրա հարաբերություններն են իր անմիջական հարեւանների հետ։ Այստեղ մենք, չմոռանալով մեր արդար իրավունքները,պետք է վեր կանգնենք զգացմունքներից։ Ցանկացած տիպի հարաբերություններ մշակելիս եւ դրանք իրականացնելիս մենք պետք է առաջնորդվենք միայն ու միայն պետական մտածողությամբ եւ ժողովրդի շահով։ Այլապես մենք դատապարտված կլինենք կործանման։ Իսկ հարեւանների հետ ստեղծվող նոր հարաբերություններ մշակելիս մենք կմեծացնենք նաեւ քաղաքական գործընկերոջ մեր կշիռը։ Դա տալիս է մանեւրելու հնարավորություն եւ մեծացնում է մեր կշիռը նաեւ Միության, Կենտրոնի առջեւ։ Քանի դեռ Կենտրոնը համոզված է, որ մենք դատապարտված ենք մշտապես կապված մնալու իրեն եւ որեւէ ելք չունենք դեպի արտաքին աշխարհ, նա մեզ հետ հաշվի կարող է եւ չնստել։ Կա մանեւրի եւս մեկ ճանապարհ։ Դա ԽՍՀՄ հանրապետությունների հետ ուղղակի պայմանագրեր կնքելու ճանապարհն է՝ ուղղահայաց հարաբերությունները հորիզոնական պայմանագրային հարաբերությունների վերածելու ճանապարհը։ Հատկապես մեծ կարեւորություն եմ տալիս Հայաստանի եւ ՌԽՖՍՀ-ի միջեւ հաստատվելիք հարաբերություններին, եւ այդ ուղղությամբ եւս որոշ քայլեր կատարվել են։ Հատկանշական են Ելցինի նամակը ինձ, իմ նամակը Ելցինին։ Դրանք նախանշում են որոշ հարաբերություններ, երկու կողմից էլ գիտակցվում է մեր հանրապետությունների, մեր ժողովուրդների շահերը կայսրության շահերին չծառայեցնելու խնդիրը։

Ուրեմն՝ այսօր Հայաստանում սոցիալ-քաղաքական իրավիճակը համեմատաբար ավելի կայուն է, քան մեկ-երկու ամիս առաջ, որովհե