Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տեւ մենք ապացուցեցինք, որ իսկապես ի վիճակի ենք սեփական ուժերով վերահսկել այն։ Լիարժեք կայունացումը պարզապես ժամանակի խնդիր է։ Անձամբ ես վիճակն ապակայունացնող ներքին պրոբլեմներ չեմ տեսնում։


― Ինչպիսի՞ն է Արցախի խնդրի վիճակն այսօր, եւ որո՞նք են դրա լուծման ուղիները։

― Բոլորիս համար էլ պարզ է, որ Արցախի հարցը չափազանց բարդ քաղաքական խնդիր է։ Այդպիսի խնդիրներն ամբողջ աշխարհում դժվարությամբ են լուծվում, քանզի պայքարող երկու կողմերն էլ համոզված են իրենց արդարացիության մեջ եւ բնավ էլ հակված չեն որեւէ զիջման գնալ։ Առճակատման փուլին, երբ կողմերը տեսնում են, որ այն հանգեցնում է ճգնաժամի, բոլոր նմանատիպ հակամարտությունների դեպքում, հետեւում է մի նոր ռազմավարություն՝ համաձայնության եզրերի որոնում։ Դա միանգամայն բնական է քաղաքականության մեջ։ Գիտակցվում է լարվածությունը մեղմացնելու անհրաժեշտությունը, որովհետեւ այն բերում է նոր բախումների, արյունահեղության, որի ծանր հետեւանքները հասկանալի են երկու կողմերին էլ։ Բնական ճանապարհը սա է։ Մինչեւ հիմա ե՛ւ մեր, ե՛ւ Ադրբեջանի կողմից Արցախի հարցի լուծման ուղղությամբ վարվել է առճակատման քաղաքականություն, որը տվել է որոշ դրական եւ բացասական արդյունքներ երկու կողմերին էլ։

Այժմ հարցը մտել է ճգնաժամային փուլ, եւ կողմերը գիտակցում են, որ հնարավոր է եւ անհրաժեշտ համաձայնության որոշակի եզրեր գտնել։ Կենտրոնը կողմերին կոչ է անում հարցը լուծել փոխադարձ, երկկողմանի բանակցությունների միջոցով։ Սա բնական կոչ է, որը կարող են ողջունել բոլոր քաղաքակիրթ երկրներն ու ժողովուրդները։ Բայց դա այն դեպքում, երբ այդ կոչն իսկապես անկեղծ է։ Ես գտնում եմ, ավելին՝ համոզված եմ, որ այդ կոչն անկեղծ չէ, քանզի մի կողմից Կենտրոնը կոչ է անում երկկողմանի բանակցություններով լուծել այդ հարցը, մյուս կողմից՝ իր կոպիտ միջամտությամբ փաստորեն վիժեցնում է դրանք։ Ես նկատի ունեմ Արցախում հայտարարված արտակարգ դրությունը, զորքի կիրառումը, երբ փաստորեն խորհրդային բանակի միջոցով Ադրբեջանը փորձում է իրականացնել իր ծրագիրը։ Այսպիսի պայմաններում, իհարկե, Կենտրոնի քաղաքականությունը ես համա