ինքնապաշտպանության բնազդը կամ վտանգի զգացողությունը, եւ այդ պահին համաձայնությունն իսկապես հնարավոր է դառնում։ Նման համաձայնություն քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների միջեւ իրականացրել է, հավանաբար, մեզանից յուրաքանչյուրը։ Նման մեխանիզմ մասնավորապես գործում է Ռուսաստանյան Ֆեդերացիայի խորհրդարանում, ինչպես նաեւ Մերձբալթյան երեք հանրապետություններում, որոնք արդեն երկար ժամանակ առաջնորդվում են համաձայնեցված գործողություններով։
Բայց իշխանության ո՞ր մարմինն է այսօր ունակ իրականացնելու կամ գործի գցելու այդ մեխանիզմը.
Միութենական խորհրդարա՞նը. կարծում եմ, բոլորիս համար պարզ է, որ դա անաքրոնիզմ է։ Գերագույն խորհուրդը հրաշալի որոշումներ եւ օրենքներ է ընդունում, որոնք սակայն չեն գործում։ Այնուամենայնիվ, կարծում եմ, հուսահատվելու հարկ չկա, քանի որ ձեր աշխատանքը իզուր չի կորչում։ Այստեղ համախմբված է մեծ մտավոր ներուժ, եւ ես սա ընդգծում եմ առանց հեգնանքի։ Ձեր ընդունած օրենքներն ու որոշումները դրվում են հանրապետական օրենսդրությունների հիմքում։ Այսինքն՝ դուք հանրապետություններին օգնում եք՝ մշակելու սեփական օրենքները։ Ուստի կարելի է բավարարվել եւ այդ աշխատանքով։
Նախարարների խորհո՞ւրդը. իմ կարծիքով այն տառապում է ամբողջատիրական հավակնոտությամբ եւ այդ պատճառով նոր պայմաններում ունակ չէ իրականացնելու համաձայնության գործառույթը։
Պրեզիդե՞նտը. Ես արդեն այդ մասին խոսեցի, միայն պետք է ավելացնեմ, որ նա նույնպես ի վիճակի չէ իրականացնելու այդ գործառույթը։
Նշանակում է, պետք է գտնել, ավելի ճիշտ, ստեղծել նոր մարմիններ, որոնք ունակ կլինեն ստանձնելու այդ կարգավորող, համաձայնեցնող ինստիտուտների դերը։ Ես ընդհուպ մոտենում եմ կոնկրետ առաջարկությններին եւ մեխանիզմներին։
Միակ հնարավոր բանը, որն իմ կարծիքով, կարելի է անել տվյալ պահին, հետեւյալ երկու պետական մարմինների ստեղծումն է.
— Տնտեսական համաձայնեցման կոմիտե, որը կարող է լինել ժամանակավոր կամ անցումային, եւ որի դերը կարող է կատարել ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահությունը՝ իր կազմում ընդգրկելով 15 հանրապետությունների վարչապետներին։ ԽՍՀՄ Նախարարների