Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ազգային փոքրամասնություններ, իր գաղափարական կողմնորոշումներին հավատարիմ համայնավար կուսակցություն, ժողովրդի կողմից մասսայականություն չվայելող կառավարություն։ Այդ պատճառով է, որ Կենտրոնին անհրաժեշտ եղավ օգտագործել բռնի ուժը։

Այս ամենին հակառակ, Հայաստանը շարունակում է հաստատ մնալ իր ուղու վրա՝ ստեղծելով օրենքի եւ արդարության վրա հիմնված պետություն, որը ժողովրդին կտա նորմալ ապրելու հնարավորություն։ Հայաստանը որպես ժողովրդավարական եւ ինքնիշխան պետություն՝ չի բացառում Խորհրդային Միության եւ խորհրդային հանրապետությունների հետ անմիջական երկկողմ հարաբերությունները։

Հուսով եմ, որ ԱՄՆ-ը լրջորեն կվերաբերի Հայաստանի եւ ժողովրդավարական այլ հանրապետությունների նկատմամբ խորհրդային կառավարության միջամտությունների քաղաքականությանը։ Վստահ եմ, որ միջազգային հանրությունը պետք է հարգի ընդհանուր ապահովության, հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու եւ ինքնորոշման սկզբունքները ոչ միայն Խորհրդային Միությունից դուրս, այլեւ նրա ներսում։

«Հայաստանի Հանրապետություն», 28 մայիսի, 1991 թ.։
Թարգմանություն անգլերենից։ «Վաշինգտոն պոստ» ("The Washington post"), 23 մայիսի, 1991 թ.։