ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱ» ԹԵՐԹԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Փարիզ կատարած հնգօրյա այցի ծրագիրն այնքան լարված էր, որ հարցազրույցի համար նա ժամանակ կարողացավ գտնել միայն գիշերվա ժամը 3-ին։ Մենք զրուցեցինք մեկ ժամից ավելի՝ գրեթե այնքան, որքան տեւել էր անդրկովկասյան հանրապետության առաջնորդի զրույցը Նախագահ Միտերանի հետ մայիսի 22-ին։
― Ձեր հանդիպումը Միտերանի հետ կապվա՞ծ է արդյոք վերջին 20 օրերի իրադարձությունների հետ։
― Ոչ։ Մեր հանդիպումը ծրագրված էր մեկ ամիս առաջ։ Բայց բնական է, մենք քննարկեցինք Կենտրոնի այդ պատժիչ գործողությունը։
― Միտերանի հետ զրույցի ժամանակ Դուք նույն միանշանակությա՞մբ որակեցիք կատարվածը։
― Այո, նաեւ բացատրեցի, թե ինչու է մեր գնահատականն այդպիսին։ Բանն այն է, որ, ի տարբերություն Մոլդովայի, Վրաստանի եւ Բալթյան հանրապետությունների, որոնք դեպի անկախություն եւ ինքնիշխանություն են գնում իրենց իսկ մշակած երթուղիներով, մենք որոշեցինք այդ նույն նպատակին հասնել՝ հետեւելով Խորհրդային Միությունից դուրս գալու մասին օրենքի տառին։ Դրանով իսկ Հայաստանը Միության համար ստեղծում է վտանգավոր մի նախադեպ՝ ցույց տալով, որ Միությունից կարելի է դուրս գալ նաեւ` պահպանելով իր իսկ սեփական օրենքով նախատեսած կարգը։
Հանրաքվեն նշանակելով սեպտեմբերի 21-ին` լիովին համապատասխան ԽՍՀՄ Սահմանադրությանը եւ օրենքներին, իհարկե, մենք հասկանում էինք, որ այդ ընթացքում Մոսկվան ջանքեր կգործադրի մեզ