Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խանգարելու համար։ Հետեւելով սովորական տակտիկային, այն է՝ մինչ բանակցություններն սկսելը ուժ կիրառել, Մոսկվան փորձեց ահաբեկել մեզ։ Այդպես եղավ թե՛ Մոլդովայում, թե՛ Մերձբալթիկայում։ Վերջին 20 օրերն ակնհայտորեն ցույց տվեցին, որ խոսքը ոչ թե հայ-ադրբեջանական հակամարտության, այլ Ադրբեջանի միջոցով Մոսկվայի ճնշման մասին է։

Ի բարեբախտություն Հայաստանի՝ մյուս հանրապետությունների ժողովրդավարական ուժերը դրական հասարակական կարծիք ստեղծեցին մեր օգտին։ Զգալի էր նաեւ արտասահմանյան քաղաքական շրջանակների արձագանքը։ Այդ իսկ պատճառով, Գորբաչովը, ինչպես եւ Մերձբալթիկայում, ստիպված եղավ դադարեցնել ուժի ցուցադրումը։ Այժմ իրադրությունը համեմատաբար հանգիստ է։

― Իրադրության կարգավորման գործում ի՞նչ դեր խաղացին Ձեր շփումները Գորբաչովի հետ։

― Ոչ մի։ Ես փորձում էի նրա հետ կապվել ապրիլի 22-ից։ Իրադարձությունները շատ արագ էին զարգանում, եւ ինձ անհրաժեշտ էր շտապ իմանալ նրա դիրքորոշումը։ Իսկ նա թաքնվում էր ինձնից, խուսափում խոսակցությունից։ Նա ինձ ընդունեց միայն այն ժամանակ, երբ ողբերգությունն արդեն տեղի էր ունեցել, եւ մեր հանդիպումը կորցրել էր իմաստը։ Մայիսի 1-ին մենք խոսեցինք հեռախոսով, 3-ին` հանդիպեցինք։ Ես վերջնականապես համոզվեցի,որ Գորբաչովը որոշել է գնալ մինչեւ վերջ։

― Ուրիշ ինչի՞ մասին եք խոսել Միտերանի հետ։

― Մենք կարծիքներ փոխանակեցինք ԽՍՀՄ-ում տեղի ունեցող գործընթացների մասին։ Ես շարադրեցի իմ տեսակետներն այդ գործընթացների մասին` զրուցակցիս ուշադրությունը հրավիրելով չորս պահերի վրա։

Առաջին. դրանք անշրջելի գործընթացներ են։ Համակարգն այլեւս չի կարող գոյություն ունենալ այն տեսքով, ինչպես գոյություն է ունեցել 74 տարի։ Տնտեսության առողջացման կարեւոր պայման է հանդիսանում նրա ապակենտրոնացումը, որին ինքնաբերաբար կհետեւի քաղաքական ապակենտրոնացումը։ Այդ երկու գործընթացները փոխկապակցված են, եւ կենտրոնական իշխանությունների բոլոր փորձերը՝