Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յան պրոբլեմի էությունը. այդ երկրի բնակչությունը մասնատված է ըստ ազգային եւ դավանական հատկանիշի։ ԽՍՀՄ ցանկացած այլ հանրապետություն կարող է Լիբանան դառնալ, բայց ոչ Հայաստանը` միակ հանրապետությունը, որի բնակչությունն էթնիկապես եւ դավանանքով միատարր է։

― Հայաստանն` այո, իսկ Անդրկովկա՞սը։ Կարծիք կա, այն մասնավորապես հայտնել է Իրանի Նախագահը, որ եղածն իրականում ոչ թե հայ – ադրբեջանական կոնֆլիկտ է, այլ հակամարտություն երկու համաշխարհային կրոնների` քրիստոնեության եւ իսլամի միջեւ։

― Հայաստանը հին քրիստոնեության երկիր է եւ երբեք չի տառապել կրոնական ֆանատիզմով։ Այդ իսկ պատճառով ես լիովին բացառում եմ կոնֆլիկտի այդպիսի մեկնաբանումը։ Լավագույն վկայությունը մահմեդական բազմաթիվ երկրներում, հենց նույն Իրանում, բազմամարդ հայկական համայնքների գոյությունն է, որոնք շրջակա ժողովուրդների հետ լիովին խաղաղ են ապրում։ Այդպիսի համայնքներ կան նաեւ Միջին Ասիայի խորհրդային հանրապետություններում։

Ճիշտ է՝ Ադրբեջանում գոյություն ու նի իսլամական ֆունդամենտալիզմ, եւ այն հենվում է այն ամենի վրա, ինչի վրա հնարավոր է, այդ թվում եւ` կոնֆլիկտի։ Բայց բուն կոնֆլիկտը արհեստականորեն ստեղծվել եւ պաշտպանվում է մետրոպոլիայի կողմից։ Եթե չլինի Կրեմլի միջամտությունը, ապա Հայաստանը եւ Ադրբեջանը ընդհանուր լեզու կգտնեն։ Ի դեպ, Ադրբեջանի ժողովրդավարները նույն կերպ են մտածում։

― Ձեր կանխատեսմամբ՝ ի՞նչ ընթացք կունենան իրադարձությունները։

― Ես վստահ եմ, որ քանի որ Հայաստանը եւ Վրաստանը կանգնել են անկախության ձեռքբերման ճանապարհին, Ադրբեջանը նույնպես այդ ուղով կընթանա։ Առավել եւս, որ նա դրա համար ունի ավելի բարենպաստ հնարավորություններ։ Իսկ երբ մեր հարեւանն ազատ կլինի Մոսկվայի ազդեցությունից, մենք կարող ենք ավելի հեշտ պայմանավորվել, քան այսօր, երբ մեր երկկողմ հարաբերություններին միշտ խառնվում է երրորդ կողմը։

― Նշանակում է՝ «9+1»- ը, որի մասին Դուք այդքան քննադատորեն եք արտահայտվում , այնուամենայնիվ կարո՞ղ է օգնել կայունացնելու իրադրությունը։