Էջ:Ընտրանի.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ցերի, հարյուրհազարանոց միտինգների եւ տեւական գործադուլների միջոցով կարողացավ հակադրվել աշխարհի հզորագույն ճնշիչ մեքենային եւ հաջողությամբ պաշտպանել իր դատը, բավական է տեսնելու նրա ներսում կուտակված, դարերի խորքից եկող կենսական ահռելի լիցքը, որ ցանկացած ազգի գոյատեւման անհրաժեշտ պայմանն է հանդիսանում։ Դրսեւորելով բարձր գիտակցականություն եւ կարգապահություն՝ հայ ժողովուրդն անցավ դեմոկրատական պայքարի հիանալի դպրոց եւ հաստատեց քաղաքական պարտնյորի իր իրավունքը, որից զրկված էր շուրջ 70 տարի։ Նա դարձավ մի ուժ, որի հետ այսօր ստիպված հաշվի են նստում եւ այսուհետեւ էլ պիտի հաշվի նստեն։ Քաղաքական տեսակետից սա է Ղարաբաղյան շարժման առաջին փուլի խոշորագույն հաղթանակը, որ հիմք է տալիս լավատեսորեն գնահատելու հայ ժողովրդի ազգային պայքարի հետագա ընթացքը։

Իսկ պատմական առումով Ղարաբաղյան շարժումը հինգ ամսվա ընթացքում արձանագրեց այնպիսի կարեւոր նվաճումներ, որոնք աննախադեպ են Սովետական Միության գոյության բոլոր տարիների համար.

  • Երկրի պատմության մեջ առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Հայաստանի Գերագույն սովետները որոշումներ կայացրին ներքեւից՝ ժողովրդի կամքով եւ ոչ թե վերեւից իջեցված հրահանգներով, Ղարաբաղում եւ Հայաստանում հաստատվեց իսկական ժողովրդապետություն, բյուրոկրատական ապարատը անգործության մատնվեց, երեւույթներ, որ բխում են վերակառուցման ոգուց եւ արժանի են լուրջ ուսումնասիրման եւ ընդօրինակման.
  • Առաջին անգամ Ղարաբաղում եւ Հայաստանում տեղի ունեցան հարյուրհազարանոց ցույցեր եւ միտինգներ, որոնք իրենց հաճախակիությամբ, կազմակերպվածությամբ եւ զանգվածայնությամբ անգերազանցելի են ոչ միայն Սովետական Միության, այլ ողջ աշխարհի համար, մանավանդ եթե նկատի ունենանք, որ այդ զանգվածային միջոցառումների ժամանակ ժողովրդի մեղքով չի արձանագրվել օրինականության խախտման ոչ մի դեպք.
  • ՍՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ Ղարաբաղում եւ Հայաստանում կազմակերպվեցին քաղաքական բնույթ կրող տեւա