Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կան համազգային գործադուլներ, որոնց նպատակն էր սրել կենտրոնական իշխանությունների ուշադրությունը հայ ժողովրդի արդար պահանջի վրա եւ սահմանադրական միջոցներ ձեռնարկել այն բավարարելու համար։

Շարժման այս վճռականությունը, հետեւողականությունը եւ կազմակերպվածությունը բացատրվում են ոչ թե մի քանի սադրիչների եռանդուն գործունեությամբ, ինչպես միամտաբար կարծում են նրա հակառակորդները, այլ այն պարզ հանգամանքով, որ մի ողջ ժողովուրդ միավորվել է միասնական գաղափարի շուրջ, որի արդարացիության նկատմամբ ոչ ոք տարակուսանք չունի։ Պայքարի հզորությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ հայ ժողովուրդը վերջապես հնարավորություն էր ստացել թոթափելու տասնամյակներ շարունակ իր ազգային արժանապատվությունը վիրավորող ստրկական հոգեբանությունը եւ բացեիբաց արտահայտվելու իր ճակատագրի հետ կապված բոլոր էական խնդիրների վերաբերյալ։ Ղարաբաղյան շարժմանն այս կամ այն չափով իրենց մասնակցությունը բերին Ղարաբաղի եւ Հայաստանի հայության բոլոր խավերը, ինչպես նաեւ Սովետական Միության մյուս հանրապետություններում եւ Սփյուռքի գաղութներում բնակվող մեր հայրենակիցներից շատերը։

Շարժումը հատկապես միասեռ եւ հետեւողական էր բուն Ղարաբաղում, որտեղ ե՛ւ մարզի ղեկավարությունը, ե՛ւ ողջ աշխատավորությունն ու մտավորականությունը միեւնույն վճռականությամբ եւ միասնական գործողություններով պաշտպանում էին իրենց սահմանադրական պահանջը։ Դա, անշուշտ, բացատրվում է նրանով, որ պատմական անարդարությունից բխող ազգային խտրականության բոլոր բացասական հետեւանքներին ենթարկվել են նախ եւ առաջ հենց իրենք՝ ղարաբաղցիները, այդ իսկ պատճառով, բնականաբար, նրանց բողոքը առավել հզոր եւ միահամուռ պետք է լիներ։

Սովետական Միության մյուս հանրապետություններում եւ Սփյուռքի գաղութներում բնակվող մեր հայրենակիցները Շարժմանն իրենց բերած մասնակցության մեջ առայժմ սահմանափակվել են միայն տեղեկատվության տարածմամբ, համերաշխության ցույցերով եւ օտար միջավայրում Ղարաբաղի հարցի նկատմամբ դրական հասարակական կարծիք ստեղծելու գործով։ Նրանց հնարավորությունները, սակայն, դեռեւս