Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եւ ամենամեծ թերացումը տնտեսական բարեփոխումների դանդաղումն է, եթե չասեմ՝ դադարեցումը։ Սեփականաշնորհման գործընթացը լիովին դադարեցված է, եւ սա ես համարում եմ ամենածանր հետեւանքներով հղի սխալը։ Այստեղ մի քանի պատճառներ կան, որոնցից գլխավորը շրջափակումներն են, դրանց գումարվեց նաեւ Վրաստանի երկաթուղու խափանումը։ Կառավարությունն ստիպված էր գիշեր ու զօր զբաղվել օպերատիվ խնդիրների լուծմամբ։ Այդ պատճառով ժամանակ եւ հնարավորություն չէր լինում հեռանկարային ծրագրեր իրականացնել։ Սա կարեւոր պատճառ է, եւ այն չի կարելի անտեսել։ Այս տարվա ձմեռն ավելի ծանր կլինի, քան անցյալ տարի էր, երբ անխափան գործում էր վրացական երկաթուղին, որով մենք կարողանում էինք իրականացնել մեր ապրանքափոխանակության գոնե 30 տոկոսը։ Այսօր այդ ճանապարհը չի գործում։ Ամենամեծ ցավն այն է, որ չենք կարողանում մեր արտադրած ապրանքն արտահանել արտաքին աշխարհ եւ դրանով ապահովել մեր արտադրությունը։ Այսօր տասնյակ միլիարդների ապրանք է կուտակված Հայաստանում, այն իրացվելու դեպքում հանրապետության համար հսկայական ֆինանսական միջոցներ կարող է ապահովել, որն իր հերթին մեզ հնարավորություն կտար ապահովելու տնտեսության վերարտադրությունը, ինչ-որ ձեւով բավարարելով մեր ժողովրդի սոցիալական պահանջները։ Բայց կան նաեւ սուբյեկտիվ պատճառներ, որոնցից գլխավորը, ցավով պետք է նշեմ, խորհրդարանի ոչ արդյունավետ աշխատանքն է։ Խորհրդարանը վերածվել է քաղաքական մարմնի, ավելի ճիշտ՝ քաղաքական պայքարի արենայի, որտեղ ամենակենսական խնդիրները, որոնք հասկանալի են բոլորին եւ անհրաժեշտ մեր ժողովրդին, վերածվում են քաղաքական շահարկումների առարկայի։ Սրա հետեւանքով մեր խորհրդարանը չի կատարում իր հիմնական դերը՝ օրենքների ընդունումը։ Զգալի է օրենսդրության դաշտի բացակայությունը։ Վեց ամիս տեւեց սեփականաշնորհման մասին օրենքի ընդունումը։ Ավելին, այդ օրենքը ընդունելուց հետո անցել է երեք ամիս, բայց մինչեւ հիմա խորհրդարանը չի ընտրել սեփականաշնորհման հանձնաժողովի 10 անդամներին, որպեսզի կարողանանք սկսել այդ գործընթացը։ Իմ հրամանագիրը վաղուց պատրաստ է։ Հանձնաժողովի 10 անդամին հրամանագրով պետք է նշանակեր Հանրապետության Նախագահը, մյուս տասին՝ ընտրեր խորհրդա