րանը։ Առայժմ դեռ սպասում եմ խորհրդարանի ընտրությանը։ Օրենքների ընդունման այս խափանումը, դանդաղումը մեծապես խանգարում է տնտեսական բարեփոխումների անցկացմանը, մասնավորապես՝ սեփականաշնորհման գործընթացին։ Ես պետք է խոստովանեմ մեղքի իմ բաժինը։ Իմ կողմից, կառավարության, խորհրդարանի կառուցողական ուժերի կողմից ավելի մեծ համառություն դրսեւորելու դեպքում հնարավոր էր այնպես անել, որ «Սեփականաշնորհման մասին» օրենքն ավելի շուտ ընդունվեր, եւ հանձնաժողովն ավելի շուտ ձեւավորվեր։ Այստեղ, ըստ երեւույթին, ինձ պակասեց համառությունը, եւ ես դա խոստովանում եմ։
Լուրջ բացթողումներից կարելի է նշել նաեւ քաղաքական մի կարեւոր հանգամանք։ Դա այս տարվա ապրիլ – մայիսի իրադրությունն էր՝ Շուշիի եւ Լաչինի գրավումից առաջ եւ հետո, երբ Ադրբեջանում տեղի էր ունենում շատ լուրջ պայքար իշխանության համար։ Այդ պահին ադրբեջանական իշխանություններն ավելի շատ հակված էին բանակցությունների, խաղաղ լուծումների, որովհետեւ շատ ավելի ծանր դրության մեջ էին գտնվում, քան հետագայում, երբ հաջողություններ ունեցան։ Մենք կորցրինք այս պահը։ Պետք է խոստովանեմ մեղքի իմ բաժինը։ Ըստ երեւույթին, ես պետք է այդ հնարավորության մասին հրապարակայնորեն խոսեի ե՛ւ խորհրդարանում, ե՛ւ ժողովրդի հետ, որպեսզի համապատասխան ճնշում գործադրվեր խորհրդարանի վրա, համապատասխան հասարակական մթնոլորտ ստեղծվեր, եւ ղարաբաղցիները մասնակցեին բանակցային գործընթացին։ Ինչո՞ւ, որովհետեւ այդ պահին շատ ավելի նախապատվելի դիրքում էին գտնվում ղարաբաղցիները, քան հետագայում։
Խորհրդարանը մերժեց Լեռնային Ղարաբաղի ճանաչման պահանջը, բայց դրանից հետո փորձ արեց գտնել ինչ-որ փոխզիջումային տարբերակ։ Ընդունվեց հուլիսյան որոշումը, որով Հայաստանի իշխանությունների առաջ սահմանափակում է դրվում՝ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ Ղարաբաղը դիտվի Ադրբեջանի տարածքում։ Ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը, վնասից բացի, որեւէ օգուտ չի կարող տալ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նորից կանխորոշվում են բանակցությունների արդյունքները, Հայաստանի իշխանությունները զրկվում են մանեւրելու հնարավորությունից։ Ցանկության դեպքում այն մեր