Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խնդիրը, Կիպրոսի խնդիրը։ Չեմ ընդունում ելույթի պատմական հիմնավորումն ամբողջապես։ Լինելով պատմաբան, պիտի ասեմ, որ հիմ- նովին սխալ էին ե՛ւ Մանազկերտի ճակատամարտի, ե՛ւ Խաչակրաց արշավանքի գնահատականները, բայց դա չէր գլխավորը։ Ամենագլխավորն այն էր, որ սա Թուրքիայի դեմ ու ղղված ելույթ չէր, այլ Արեւելքի բացարձակ մերժում եւ արեւմտամետության ցցուն օրինակ, որն իրականության հետ ոչ մի կապ չուներ։ Աններելի է, որ արտգործնախարարն իրականացնում է մի քաղաքականություն, որը լիովին հակասում է Հայաստանի Հանրապետության Նախագահի քաղաքականությանը։ Քանի որ ես եմ, վերջին հաշվով, արտաքին քաղաքականության պատասխանատուն, ես դա չէի կարող հանդուրժել։ Կան նաեւ այլ պատճառներ, որոնք երկրորդական կարող եմ համարել։ Ինչ վերաբերում է նրա հնարավոր վերադարձին, ես կարծում եմ, դուք տեղյակ եք, որ ես Րաֆֆի Հովհաննիսյանին, խնդրելով ազատել այդ պաշտոնը, անմիջապես առաջարկել եմ Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնը։ Առայժմ ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեմ ստացել։ Ես իմ խնդրանքի տերն եմ, եւ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայնի, այսօրվանից կարող է անցնել աշխատանքի։ Հետագան ցույց կտա, թե ով իրեն ինչպես կդրսեւորի։ Ես, իհարկե, չեմ բացառում, որ այն նախարարները, որոնք պաշտոն են զբաղեցրել եւ զրկվել այդ պաշտոնից, հետագայում նույնիսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոն չեն զբաղեցնի։ Մեզ մոտ արդեն ժողովրդավարական հասարակություն է, եւ պետք է վարժվենք դրան։ Ինչպես գիտենք, Հայաստանի պաշտոնաթող վարչապետը վերադարձավ կառավարություն եւ այսօր զբաղեցնում է չափազանց կարեւոր պաշտոն։ Կադրային հարցում մենք առաջնորդվել ենք նախ եւ առաջ մասնագիտական եւ անհատական կարողություններով։ Որեւէ քաղաքական նկատառում գոյություն չի ունեցել։ Եւ ես այստեղ նորից պետք է հիշեցնեմ. մենք առաջարկել ենք որոշ պաշտոններ նաեւ ընդդիմադիր կուսակցություններին։ Ինչինչ պատճառներով կա՛մ նրանք չեն համաձայնել, կա՛մ այդ պաշտոնների փոխարեն պահանջել են այլ պաշտոններ, որոնց մենք չէինք կարող համաձայնել։ Մենք կոալիցիոն կառավարություն չենք ստեղծում, որպեսզի կուսակցությունն ինքը թելադրի իր ներկայացուցչի թեկնածությունը, մենք առաջնորդվում ենք այլ