Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օպերատիվ խնդիրների կողքին, ըստ երեւույթին, պետք է լիներ իսկապես մի ինչ-որ գերատեսչություն, որն զբաղվեր հեռանկարային հարցերով, տնտեսական բարեփոխումների, ֆինանսավարկային համակարգի վերափոխման գործով եւ այլն։ Այն կա։ Այդ գործով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը, նախարար ́ագրատյանը, որը միաժամանակ նաեւ փոխվարչապետն է։ Ամբողջ կառույցի էությունն այն է, որ փոխվարչապետ – էկոնոմիկայի նախարարը հիմնականում զբաղված է ավելի հեռանկարային խնդիրներով, բայց օպերատիվ խնդիրների ծանրությունը ե՛ւ նրան, ե՛ւ նրա նախարարությանը ստիպում է շատ հաճախ ներքաշվել այդ խնդիրների լուծման գործում։ Դրա համար, օգնության կարգով, նաեւ կառույցների ամրապնդման տեսակետից, չափազանց կարեւոր է ստեղծել Հանրապետության Նախագահին կից սոցիալ-տնտեսական խորհուրդ, որը կօգնի կամ կհամագործակցի էկոնոմիկայի նախարարության հետ այս ռեֆորմների իրականացման հարցում։ Այդ խորհուրդը, հուրախություն ձեզ, պետք է ասեմ, որ արդեն ստեղծվում է։ Խորհրդի կազմն արդեն պատրաստ է, եւ շատ շուտով այն հրամանագրի ձեւով կհրապարակվի։ Խորհրդում ընդգրկված են Հայաստանի, Սփյուռքի, նաեւ օտար մասնագետներ։ Մենք նույնիսկ համապատասխան ֆինանսավորում կարող ենք ստանալ միջազգային վալյուտային կազմակերպությունների կողմից։

Ինչ վերաբերում է բուն հարցին, ասեմ հետեւյալը. պետական կառույցների շինարարության ավարտը Սահմանադրության ընդունումն է։ Միայն Սահմանադրությամբ է հնարավոր վերջնականապես կարգավորել այդ հարցերը։ Միայն Սահմանադրության ընդունումից հետո դրանք վերջապես կազատվեն քաղաքական շահարկումների առարկա ծառայելու ոչ բարի դերից։ Այսօր, Սահմանադրության բացակայության պատճառով, այն բնական պայքարը, որ կա օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միջեւ, վերածվում է միմյանցից լրացուցիչ լիազորություններ կորզելու պայքարի։ Օրենքներն ընդունում է խորհրդարանը։ Օրենքները ժողովրդի կողմից չեն ընդունված։ Ես այն կարծիքին եմ, որ Սահմանադրությունն այն հիմնական փաստաթուղթն է, որը պետք է ընդունվի համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այն կարող է դառնալ ցանկացած պետության քաղաքական կայունության հիմք։ Սահմանադրությունն անհրաժեշտ է, որպեսզի որեւէ կուսակցություն,