խորհրդարան կամ Նախագահ այլեւս չհավակնի ինչ-ինչ լրացուցիչ լիազորություններ կորզելու օրենսդիր իշխանությունից, կամ՝ հակառակը։ Սահմանադրությունն ընդունում է ժողովուրդը, եւ ցանկացած փոփոխություն կարող է տեղի ունենալ միայն ու միայն ժողովրդական հանրաքվեի միջոցով։ Սա է, որ վերջնականապես պետք է ե՛ւ ապահովի պետական կառույցների անկախությունը միմյանցից, ե՛ւ թուլացնի քաղաքական պայքարը։ Սա չափազանց կարեւոր հանգամանք է։ Ես ձեզ պետք է տեղեկացնեմ, որ Սահմանադրության պատրաստումն ընթացքի մեջ է։ Տեղի է ունեցել Սահմանադրական հանձնաժողովի երկու նիստ։ Այժմ հավաքվում են առաջարկությունները՝ Սահմանադրական հանձնաժողովի անդամների ներկայացրած նախագծի վերաբերյալ։ Այդ առաջարկությունների ամփոփումից հետո, կարծում եմ, Սահմանադրական հանձնաժողովը պետք է տա իր վերջնական կարծիքը՝ այո՛ կամ ո՛չ՝ նշված նախագծին։ Այս ամենից հետո նախագիծը միանգամից պետք է ներկայացվի թե՛ խորհրդարանին՝ քննարկման համար, թե՛ հասարակությանը՝ համաժողովրդական քննարկման։ Սահմանադրության նախագծում նախատեսված է նաեւ Սահմանադրության ընդունման եղանակը, որը ժողովրդական հանրաքվեն է։
― Ձեր ընտանիքն ու հարազատները Ձեր քաղաքական կուրսի եւ գաղափարների համակիրնե՞րն են, եւ որքանո՞վ են օգնում Ձեր դժվարին գործում։
― Որքանո՞վ են իմ ընտանիքը, իմ հարազատները օգնում ինձ իմ աշխատանքում, ընդունո՞ւմ են արդյոք իմ գաղափարները։
Ես, դժբախտաբար, շատ քիչ եմ հանդիպում ծնողներիս, որոնք մեծահասակ են եւ ապրում են առանձին։ Ուղղակի ժամանակ եւ հնարավորություն չի լինում, հանդիպում եմ ամիսը մեկ անգամ։ Ինձ համար ամենամեծ բավարարություն է զրուցել հորս՝ այդ չափազանց մեծ կենսափորձ ունեցող մարդու հետ։ Ընտանիքում մեծագույն երջանկություն է որդուս հետ մի փոքր, այսպես ասած, «գզվռտվելը»։ Նա արդեն 17 տարեկան տղամարդ է, բայց այնքան է լրջացել, որ նույնիսկ այդ հաճույքն ինձ քիչ է պարգեւում։ Քույրս, եղբայրներս, իհարկե, այցելում են ինձ։ Նրանք ավելի ցավոտ են վերաբերվում ե՛ւ մամուլի ելույթներին, ե՛ւ առկա դժգոհություններին, քան ես։ Նրանք ավելի շատ են շփվում մարդ