րեոտիպի) հետ, որի հիմքում, ինչպես նկատված է առանձին հրապարակախոսների կողմից, ընկած է այն ավանդական պատկերացումը, որ Խորհրդային Միությունն առանց ներքին թշնամու չի կարող ապրել։ Այդ իսկ պատճառով «սպիտակգվարդիական – կուլակ – ժողովրդի թշնամի» շղթային շատ բնական կերպով այժմ միահյուսվում է «վերակառուցման հակառակորդ» օղակը։ Դեռ ավելին, «սոցիալիզմի հաջողություններին զուգընթաց՝ դասակարգային պայքարը սրվում է» ստալինյան բանաձեւին համահունչ՝ կարծես մշակվում է «վերակառուցման հաջողություններին զուգընթաց՝ նրա հակառակորդների դիմադրությունն աճում է» բանաձեւը։ Դրանով ստեղծվում է մի իրավիճակ, երբ իշխանությունների համար ամեն մի անցանկալի հասարակական շարժում կարող է հեշտությամբ որակվել որպես վերակառուցման հակառակորդների գործունեության արդյունք։
Ղարաբաղյան շարժումն այս տեսակետից գնահատելիս, մասնավորապես նշվում է ղազախստանյան նմանակը (անալոգը), որն, ինչպես հայտնի է, մեր հասարակությանը մատուցվել է որպես սոցիալական անարդարության, կաշառակերության եւ անօրինականությունների այլ փաստերը ազգային զգացումներ ի պոռթկումով կոծկելու ձգտում։ Թերեւս ավելորդ է նշել, որ քաղաքականության մեջ նմանակները պատահաբար չեն հիշեցվում, այլ դրանով նախապատրաստվում է համապատասխան հասարակական կարծիք՝ նմանօրինակ պարագաներում նույնպիսի հաշվեհարդար տեսնելու համար։
Որ Ղարաբաղյան շարժումը համեմատության ոչ մի եզր չունի ղազախստանյան իրադարձությունների հետ, հազիվ թե կարիք կա ապացուցելու, եւ դեպքերին քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ ինքնուրույն կարող է հանգել այդ եզրակացության։ Որ Ղարաբաղյան շարժումը ոչ մի կապ չունի նաեւ վերակառուցման հակառակորդների հետ, նույնպես հարկ չկա ապացուցելու, քանի որ այն ծագել է ոչ թե այսօր, այլ տասնյակ տարիներ առաջ։ Հայ ժողովուրդն սկզբից եւեթ չի հաշտվել Ստալինի կամայականությամբ մայր հայրենիքից պոկված եւ օտարի լծի տակ դրված ազատաբաղձ Արցախի հայության ստրկական վիճակի հետ՝ օգտագործելով ժողովրդավարության համար ստեղծված ցանկացած, թեկուզեւ կարճատեւ պահ, պատմական անարդարությունը շտկելու ուղղությամբ։ Առաջին նման պահն ստեղծվել էր 60-ական թվա