Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարեգործական միության բարգավաճման եւ նրա գործունեության անսահման ծավալման գործում մեծ է դերը հատկապես Ալեք Մանուկյանի, որը 36 տարի հաստատությունը գլխավորելուց հետո, մնալով նրա ցկյանս պատվավոր նախագահ, չնայած իր նահապետական տարիքին, այսօր էլ լի է իր կյանքի առաքելությունը շարունակելու լուրջ մտահղացումներով. դրա վկան ես եղա երկու ամիս առաջ Դետրոյտում նրա հետ ունեցած անձնական հանդիպումների ընթացքում։ Հայրենահայությունը, բարձր գնահատելով Ալեք Մանուկյանի բացառիկ ծառայությունները, ի նշան երախտագիտության, նրա անունով կոչեց Երեւանի ամենագեղեցիկ պողոտաներից մեկը։ Իսկ այսօր իմ հրամանագրերով Ալեք Մանուկյանին՝ բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, «Հայաստանի ազգային հերոսի» կոչում եւ հանձնվում Հայրենիքի շքանշան։

Ալեք Մանուկյանի ազգաշահ գործը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահի պաշտոնում այսօր հաջողությամբ շարունակում է նրա ազնվազարմ դուստրը՝ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանը, որի հետեւողական ջանքերի շնորհիվ Հայաստանը վերստին տեղ է գրավում հաստատության գործունեության առաջնահերթությունների շարքում։ Տիկին Մանուկյանը եւ նրա գլխավորած կազմակերպությունը առաջիններից մեկն էին Սփյուռքում, որ, անմիջապես արձագանքելով Հայաստանի անկախության նոր իրողությամբ ստեղծված պահի հրամայականին, լծվեցին հայրենի պետականության ամրապնդման նվիրական գործին։ Նման պատրաստակ ամությունը թելադրված էր այն վեհ գիտակցությամբ, որ, չնայած Սփյուռքի կյանքի մշտական, առօրյա հոգսերին, համայն հայության համար այսօր առաջնայինը Հայոց պետականության կայացումն ու նրա օժանդակությամբ Արցախի խնդրի արդարացի լուծումն է։

Որքան ինձ թույլ են տալիս դատելու իմ անձնական շփումներն ու հանրային հանդիպումները, այս գիտակցությունն այժմ արդեն տիրապետող է Սփյուռքի կազմակերպությունների ու սփյուռքահայ զանգվածների ջախջախիչ մեծամասնության շրջանակներում։ Հայաստան ― Սփյուռք կապերը երբեք այնքան ազատ, այնքան սերտ, այնքան գործնական եւ այնքան արդյունավետ չեն եղել, որքան ներկայումս։ Եւ թող