Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նությունների իսկ խոստովանությամբ, չարձանագրվեց օրինականության խախտման որեւէ լուրջ դեպք։ Ղարաբաղում եւ Հայաստանում հաստատվեց խոսքի եւ ոչ պաշտոնական մամուլի լիակատար ազատություն։ Երեւանի Թատերական հրապարակը վերածվեց իսկական Հայդ-պարկի, որտեղ յուրաքանչյուր ոք կարող էր արտահայտել սեփական կարծիքը, ցուցադրել իր քաղաքական պլակատները, փակցնել թռուցիկներ, հայտարարություններ եւ այլն։ Խոսքի ազատության հետ մեկտեղ, սակայն, զանգվածների գիտակցության մեջ գործում էր ինքնագրաքննության մի յուրահատուկ մեխանիզմ, որի շնորհիվ ժողովուրդը ճիշտ ժամանակին կանխում էր պատահաբար հնչող ծայրահեղական ելույթներն ու կոչերը։

2. Երկրի պատմության մեջ նույնպես առաջին անգամ Ղարաբաղում եւ Հայաստանում կազմակերպվեցին քաղաքական բնույթ կրող տեւական համազգային գործադուլներ, որոնց նպատակն էր սրել կենտրոնական իշխանությունների ուշադրությունը հայ ժողովրդի արդար պահանջի վրա եւ սահմանադրական միջոցներ ձեռնարկել այն բավարարելու համար։ Գործադուլների ընթացքը դրված էր լիակատար դեմոկրատական հիմքերի վրա. նրանք թեեւ կազմակերպվում էին Շարժման ղեկավարության կոչով, սակայն գործադուլին մասնակցելու մասին վերջնական վճիռը կայացնում էին աշխատավորական կոլեկտիվները՝ իրենց հիմնարկ-ձեռնարկությունների ընդհանուր ժողովներում ընդունված եւ կնիքով կամ ստորագրություններով հաստատված գրավոր որոշումներով։ Գործադուլներն այնքան արտառոց երեւույթ էին Խորհրդային Միության համար, որ երկրի աշխատավորները, մասամբ պաշտոնական տեղեկատու միջոցների ազդեցությամբ, չկարողացան ընկալել նրանց էությունը եւ մամուլում ու հեռուստատեսությամբ հանդես եկան հայերի հասցեին ուղղված անտեղի կշտամբանքներով, չգիտակցելով, որ շատ չանցած իրենք պետք է դիմեին պայքարի այդ ծայրահեղ, բայց օրինական միջոցին։

3. Ղարաբաղը եւ Հայաստանը դարձան այն վայրերը, որտեղ, նույնպես երկրի պատմության համար առաջին անգամ, խորհրդային իշխանության մարմինները՝ Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Հայաստանի Գերագույն խորհուրդները որոշումներ կայացրեցին ներքեւից՝ ժողովրդի կամքով եւ ոչ թե վերեւից իջեցված հրահանգներով։ Բավական է միայն նշել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում այդ խոր