ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների ընտրությունները, որոնց անօրինական արդյունքները դեռեւս ենթակա են վերանայման։ Դեմոկրատական այս նախաձեռնություններով նշանավորված Հայաստանյան ժողովրդական շարժումն անցած մեկուկես տարիների ընթացքում արձանագրեց մի շարք ծրագրային նվաճումներ, որոնցից գլխավորներն են.
- Հայաստանի Գերագույն Խորհրդի 1988 թ. հունիսի 15-ի նստաշրջանի որոշումը Արցախի եւ Հայաստանի վերամիավորման մասին,
- Հայկական ատոմակայանի փակումը եւ «Նաիրիտ»գիտա-արտադրական միավորման աշխատանքի դադարեցման մասին ընդունված որոշումը,
- 1915 թվականի Հայոց ցեղասպանության դատապարտման մասին հրապարակված օրենքը,
- 1918 թվականի մայիսի 28-ը որպես հայկական պետականության վերականգնման օր եւ Հայաստանի Հանրապետության Եռագույն դրոշը որպես ազգային խորհրդանիշ ճանաչելու որոշումը,
- Հայոց համազգային շարժում հասարակական կազմակերպության պաշտոնական ճանաչումը,
- հայ զինակոչիկների ծառայության մասին կայացված որոշումը եւ այլն։
Այս նվաճումները մեծ վստահություն ներշնչեցին ժողովրդին սեփական ուժերի նկատմամբ՝ հիմք տալով նրան ավելի ընդլայնելու եւ արմատական դարձնելու Շարժման ծրագիրը։
Հայ ժողովրդի դեմոկրատական շարժմանը ադրբեջանական իշխանությունները եւ ԽՍՀՄ կենտրոնական մարմինները, ոտնահարելով ե՛ւ միջազգային իրավունքի նորմերը, ե՛ւ համամարդկային արժեքները, ե՛ւ խորհրդային Սահմանադրության դրույթները, հակադրեցին կոպիտ ուժի եւ բռնության քաղաքականությունը, որի շարունակական օղակներն են.
- անցյալ տարվա փետրվարից սկսված եւ դեռեւս ընթացող հակահայկական մամլարշավը,
- 1988թ. փետրվարի 27–29-ին Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը, որը դեռեւս սպասում է իր քաղաքական գնահատականին,