- Հայաստանի մայրաքաղաքի գրավումը խորհրդային բանակի կողմից, որ տեղի ունեցավ 1988 թ. մարտ ամսին,
- «Զվարթնոց» օդանավակայանի արյունալի իրադարձությունը եւ Մասիս քաղաքում տեղի ունեցած զանգվածային թունավորումը, - 1988 թ. սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Խոջալու գյուղում ծագած գրգռիչ միջադեպը,
- նույն թվականի նոյեմբեր ամսին Բաքվում, Կիրովաբադում եւ Ադրբեջանի այլ հայաբնակ վայրեր ում ծավալված ու մինչեւ օրս շարունակվող հակահայկական հալածանքները,
- պարետային ժամի եւ հատուկ դրության հաստատումը Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանում,
- Ղարաբաղյան շարժման գործիչների զանգվածային ձերբակալություններն անցյալ տարվա դեկտեմբեր եւ այս տարվա հունվար ամիսներին,
- ներքին զորքերի ստորաբաժանումների վայրագ գործողությունները Ստեփանակերտում ս.թ. սեպտեմբեր ամսին,
- եւ վերջապես, Լեռնային Ղարաբաղի ու Հյուսիսային Արցախի, ապա նաեւ Հայաստանի տեւական շրջափակումը։
Մոսկվայի եւ Բաքվի որդեգրած ահաբեկչական այս քաղաքականության նպատակն է ծնկի բերել հայ ժողովրդին եւ նրան ետ կանգնեցնել իր արդար սահմանադրական պահանջներից, իսկ դրա ձախողման դեպքում՝ նրան ներքաշել ազգամիջյան պատերազմի մեջ՝ պատրվակ ստեղծելով շատ ավելի լուրջ բռնության դիմելու համար։ Հայ ժողովուրդն անցած մեկուկես տարվա ընթացքում, պատվով դիմագրավելով նշված փորձությունները, չկորցրեց իր հավասարակշռությունը եւ դուրս չեկավ պայքարի սահմանադրական շրջանակներից՝ շահելով երկրի բոլոր դեմոկրատական ուժերի եւ միջազգային հասարակական կարծիքի համակրանքը։ Բացի հայ ժողովրդի պայքարի արդարացիության գիտակցությունից, այդ համակրանքը պետք է համարել այն կարեւոր նպաստի գնահատման արտահայտությունը, որ հայկական ժողովրդական շարժումը բերեց Խորհրդային Միության դեմոկրատացման գործին։ Հայոց համազգային շարժման փորձ ը յուրացվեց Խորհրդային Միու