Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/514

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խստացնել պայքարը հանցագործությունների, կաշառակերության, վարչամեքենայի կամայականությունների ու շահատակումների դեմ։ Հետեւողականորեն ազատվել պետական ապարատում, իրավապահ մարմիններում, հարկային տեսչությունում եւ մաքսային վարչությունում ծառայող անազնիվ տարրերից։

Հատուկ հոգածության առարկա դարձնել ազգային անվտանգության հետ կապված խնդիրները՝ բանակի հզորացումն ու արդիականացումը, հետախուզության եւ հակա հետախուզության արդյունավետության բարձրացումը, տեռորիզմի, թմրաբիզնեսի եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի ու ժեղացումը, բնության պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը, պետական ռեզերվի, արտակարգ իրավիճակների համակարգի եւ սեյսմիկ ծառայության նյութա-տեխնիկական պայմանների բարելավումը, զինծառայողների սոցիալական կարիքների առաջանցիկ բավարարումը։

Տնտեսության բնագավառում

Շարունակել ազատ շուկայական տնտեսության ստեղծմանն ուղղված բարեփոխումների՝ սեփականաշնորհման, բանկային համակարգի կատարելագործման, շուկայական ենթակառուցվածքների ձեւավորման, առեւտրային ռեժիմի ազատականացման ծրագրի իրականացումը։

Բարեփոխումների իրականացման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել սեփականաշնորհվող օբյեկտների գնահատման մեթոդիկայի հետագա ճշգրտմանը, աճուրդների անցկացման օրինականությանը, ազատ մրցակցության ապա հովմանն ու հակամենաշնորհային միջոցառումների կիրառմանը։

Լուրջ տնտեսագիտական ուսումնասիրությունների եւ հաշվարկների հիման վրա ճկունացնել իրականացվող հարկային քաղաքականությունը՝ նկատի ունենալով մի կողմից արտադրության խթանման եւ ներդրումների խրախուսման անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ պետական բյուջեի մուտքերի ապահովումը։

Բարենպաստ պայմաններ ապահովել օտարերկրյա մասնավոր ներդրումների իրականացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, արդիական տեխնոլոգիաների կիրառման համար։